o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձև չկա, որ հանրաքվեում «Այո»-ն հաղթի. Արա Վարդանյան

11.03.2020 16:16 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ձև չկա, որ հանրաքվեում «Այո»-ն հաղթի. Արա Վարդանյան

Այս իշխանությունը, չկարողանալով իրականում որևէ դրական փոփոխություն մտցնել մարդկանց կյանքում, դիմում է հեղափոխական մեթոդի: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց, «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:
«Այստեղ հեղափոխական մեթոդը ոչ թե ժողովրդին փողոց հանելն է, այլ՝ ժողովրդին ինչ-որ կրիտիկակն վիճակում պահելն է, սպանություններից խոսելն է, թավիշից խոսելն է, ատելության քարոզն է, որը վարչապետի գլխավորությամբ իրականացվում է հենց առաջին օրվանից »,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով, որ որևէ ձև չկա, որ հանրաքվեում «Այո»-ն հաղթի:

«Բեւեռների միացումը» գրասենյակ է բացել Երեւանի կենտրոնում


«Կասկած չունեմ, որ այս հանրաքվեում լինելու է, բառիս բուն իմաստով, սարքոցի։ Ես չգիտեմ, թե ոնց են այդ ձայներն իրենք ապահովելու, բայց ինչ- որ մեխանիզմ երևի թե արդեն հնարել են»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ կասկածում է, որ հանրաքվե կարող է նաև չլինել։
Նրա խոսքով՝ իշխանությունը կրկին դիմում է նույն մեթոդներին, որով բռնազավթել է իշխանությունը և այս անգամ էլ ժողովրդին փորձում են էլ ավելի զայրացնել՝ տարբեր փաստեր շահարկելով, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։
«Պետք է հասկանանք մի պարզ բան:Ժողովրդին ձեռք են առնում։ Ուղղակի ձեռք են առնում։ Սա պարզ իրողություն է»,- նշեց Վարդանյանը:

Iravunk.com-ը հարց ուղղեց այն մասին, թե ինչու ԿԸՀ-ն ականջալուր չէ սահմանադրական հանրաքվեին ընդառաջ տեղի ունեցող քարոզարշավի ակնհայտ խախտումներից: 


Մանրամասները՝ տեսանյութում 

Հայկ Գևորգյան 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА