o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Սա շինծու գործ է»․ Արմեն Թավադյան

11.03.2020 19:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Սա շինծու գործ է»․ Արմեն Թավադյան

«5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանը այսօր՝ մարտի 11-ին, «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից դուրս գալով լրագրողների հետ զրույցում Արմեն Թավադյանն առաջին հերթին ֆիքսեց, որ իր կալանքը համարել եւ համարում է ապօրինի․ «Կիսում եմ իմ փաստաբանների կարծիքը, չկա, ոչինչ չկա, սա շինծու գործ է։ Ցավոք, դրա համար պետք է 79 օր, որ պարզեինч ես կապ չունեմ այդ մեղադրանքի հետ»։ Սակայն մանրամասները թողեց մասնագետներին․ «Գործի վերաբերյալ լավ կլինի փաստաբանները խոսեն։ Կարող եմ ասել, որ լավ եմ, նորմալ եմ զգում ինձ։ Բանտում հանդիպել եմ շատ լավ մարդկանց, որոնք իրենց ծառայությունը կատարում են պարկեշտ, ուշադիր են եղել մեր հանդեպ»։

2 տարի առաջ էլ մենք էինք գուցե չափից ավելի մեծ վստահություն տածել մեր հայրենակիցների անհատական պատասխանատվության գործոնին. Արմեն Աշոտյան

Արմեն Թավադյանը քիչ առաջ դուրս եկավ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից։ Աջակիցները նրան դիմավորեցին ծափահարություններով, շամպայնով եւ գրկախառնություններով։ Աջակիցների թվում էր նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը եւ Ռոբերտ Քոչարյանի աջակցության գրասենյակի ղեկավար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։

Գործով նախաքննությունն ավարտվել է, դեռեւս մեղադրական եզրակացությունը չի կազմվել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА