o C     08. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով

13.03.2020 23:40 ՍՊՈՐՏ
Միկել Արտետան վարակվել է կորոնավիրուսով

 

«Արսենալի» 37-ամյա իսպանացի մարզիչ Միկել Արտետայի կոնորավիրուսի COVID-19-ի թեստը դրական արդյունք է տվել, տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:

Անձնակազմը, որը սերտ շփման մեջ է եղել Արտետայի հետ, կինքնամեկուսացվի՝ համաձայն համաշխարհային առողջապահության սկզբունքների: Կարանտինի մեջ կլինեն նաև «Արսենալի» մարզչական շտաբի մեծ մասը:

Կորոնավիրուսով վարակված Թուրքիայի հավաքականի նախկին դարպասապահը ծայրահեղ ծանր վիճակում է

«Մեր մարդկանց ու լայն հասարակության առողջությունը մեզ համար առաջնային է, հենց դրա վրա ենք մենք կենտրոնացած: Մտածում ենք Միկելի մասին, որը հիասթափված է, բայց լավ ինքնազգացողություն ունի: Մենք ակտիվ երկխոսության մեջ ենք համապատասխան մարդկանց հետ, որպեսզի ինչպես հարկն է վարվենք խնդրի հետ ու մենք հույս ունենք վերադառնալ մարզումներին ու խաղերին, երբ թույլ տան բժիշկները»,-ասել է «Արսենալի» գործադիր տնօրեն Վինայ Վենկատեշամը:

Ինքը Արտետան արդեն մեկնաբանել է ստեղծված դրությունը. «Սա իսկապես հիասթափեցնող է, թեստ հանձնեցի վատ ինքնազգացողությունից հետո: Կվերադառնամ աշխատանքին, երբ ստանամ բժիշկների թույլտվությունը»,-ասել է իսպանացի մարզիչը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА