o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ռազմական կենտրոն են ստեղծել Սիրիայում

15.03.2020 11:10 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ռազմական կենտրոն են ստեղծել Սիրիայում

Ռուսաստանն ու Թուրքիան համատեղ ռազմական կենտրոն են ստեղծել Սիրիայում։ Կենտրոնը սկսել է իր աշխատանքը՝ հրադադարի ռեժիմի ապահովման և Սիրիայում համատեղ պարեկություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար դերծովակալ Օլեգ Ժուրավլյովը։ «Աշխատանքը սկսել է թուրքական կողմի հետ փոխգործակցության համատեղ համակարգող կենտրոնը՝ հրադադարի ռեժիմի ապահովման եւ համատեղ պարեկության անցկացման համար»,- հայտարարել է նա: Նաեւ, որ Մ4 մայրուղու ռուս-թուրքական համատեղ պարեկության նախապատրաստման շրջանակներում իրականացվել է պարեկության երթուղու ինժեներական հետախուզում:

ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ»-ն ամբողջությամբ կծառայի որպես ինֆեկցիոն հիվանդանոց

Հաշտեցման ռուսական կենտրոնը միաժամանակ կոչ է արել անօրինական զինված կազմավորումների հրամանատարներին՝ հրաժարվել զինված սադրանքներից եւ ձեռնամուխ լինել իրավիճակի խաղաղ կարգավորմանն իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններում:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА