o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս անցել է առցանց աշխատանքային ռեժիմի

20.03.2020 16:08 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս անցել է առցանց աշխատանքային ռեժիմի

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը ևս, ինչպես հանրապետության մյուս մշակութային օջախները, կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ իրավիճակի կապակցությամբ անցել է առցանց աշխատանքային ռեժիմի: Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ տուն-թանգարանի տարածած հաղորդագրությունից, որտեղ մասնավորապես նշվում է որ տուն թանգարանը եւս միացել է ՀՀ ԿԳՄՍՆ «Տնից՝ թանգարան» նախաձեռնությանը և մշակել է մի շարք առցանց ծրագրեր՝ նպատակ ունենալով շարունակել հանրահռչակել Արամ Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը. «Մեր հետևորդներին կներկայացնենք դասական երաժշտության գոհարները, ապահովել տարբեր տարիքային խմբերի կրթամշակութային ներգրավվածությունը: Առցանց հարթակում մեր այցելուներին առաջարկում ենք «360 stories» ցանցում վիրտուալ շրջայց կատարել տուն-թանգարանում, ծանոթանալ տուն-թանգարանի մշտական ցուցադրությանը: «Մեկ ցուցանմուշի պատմություն», «Թանգարանի ինտերակտիվ ձայնադարանից», «Տեսաֆիլմեր», «Ընթերցանության ժամ. Նամականի», շարքերը ներառում են լուսանկարներ՝ ուղեկցված հետաքրքրաշարժ պատմություններով, տեսանյութեր, վիկտորինայի ձևաչափով ինտերակտիվ հարցումներ և այլն»:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Կանադայում անցել է յոթ հազարը (РИА Новости)

Ի դեպ, տուն-թանգարանը մարտի 22-ին, ժամը՝ 14:00-ին բոլորին՝ առանց տարիքային սահմանափակման հրավիրում է մասնակցելու մեկ այլ հետաքրքիր ծրագրի. «Նախատեսում ենք մեր այցելուների շրջանում մեծ ոգևորություն և ճանաչում գտած «Հնչյուններ և գույներ» կրթական ծրագիրը»,- ասված է տուն-թանգարանի տարածած հաղորդագրության մեջ:

 Համագործակցելով այլ թանգարանների հետ՝ տուն-թանգարանը ներգրավվել է նաև միջթանգարանային ծրագրերում: Տուն-թանգարանի աշխատակիցներն այս օրերին մշակում են նաև կրթական, ժամանցային այլ ծրագրեր, որոնք առավել գրավիչ կդարձնեն առցանց հարթակը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА