o C     31. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տանից դուրս գալիս պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ. Փաշինյան

24.03.2020 20:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Տանից դուրս գալիս պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ կորոնավիրուսի հետ կապված ուղերձով, որի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում այսօրվանից գործում են նոր սահմանափակումներ:

• Հազարավոր ձեռնարկությունների աշխատանքներ դադարեցվելու են, և թույլատրվելու է միայն կենսական անհրաժեշտության կազմակերպությունների գործունեությունը։

Աղջիկներ եւ տղաներ, միացեք հանրային պահանջին՝ Նիկոլ Փաշինյանից անձամբ հստակ պարզաբանումներ ստանալու նպատակով. Արմեն Աշոտյան

• Թույլատրվելու է մարկանց միայն կենսական կարևոր տեղաշարժը: Փողոց դուրս եկած մեր քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և դա պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ:

• Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները մարտի 25-ից պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ: Պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից տեղաշարժի ձեւաթուղթ լրացնելու պարտադիր պայման:

• Այսօրվանից մեկ շաբաթով փակ են բոլոր ռեստորանները և սրճարանները, աշխատելու են մթերային խանութները, դեղատները, բանկերը, բայց վարչապետը բոլորից խնդրեց, որ առավելագույնս օգտվեն օնլայն ծառայություններից՝ օնլայնգնումներ, օնլայն վճարումներ և օնլայն բանկինգ ծառայություններ։

Փաշինյանը նշեց, որ պետք է ամենայն լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին, չհավաքվել անգամ բակերում ու զրուցարաններում, երեխաների բակային խմբակային խաղերը սահմանափակել։ Վազել և մարզվել դրսում՝ պահպանելով սոցիալական հեռավորություն 2 մետր։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА