o C     01. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արտավազդ» մրցանակաբաշխությունը հետաձգվել, բայց` չի չեղարկվել

24.03.2020 21:59 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Արտավազդ» մրցանակաբաշխությունը հետաձգվել, բայց` չի չեղարկվել

ՏԵՂԵԿԱՆՔ

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը տարվա գլխավոր թատերական իրադարձություններից է, որն ավանդաբար անցկացվում է մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը: Այդ օրը ի մի է բերվում նախորդ տարվա կատարված աշխատանքները: «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխությունը հիմնադրվել է Հայաստանի թատերական գործիչների միության կողմից` 1996 թվականին: Սկզբում ունենալով միայն մեկ անվանակարգ` «Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար», իսկ արդեն 1999 թվականից տարեցտարի ավելացրել է անվանակարգերի թիվը: «Արտավազդ» մրցանակն իր անունը ստացել է հայոց թագավոր Արտավազդ 2-րդի պատվին, որը համարվում է Հայկական ազգային թատրոնի հիմնադիրներից մեկը: 2010 թվականին առաջին անգամ հնչել է «Արտավազդ» թատերական մրցանակի հիմնը, որը գրվել է Վահե Հայրապետյանի եւ Հովիկ Թեքգյոզյանի կողմից:

«ԵՍ ՉԵՄ ԾՆՎԵԼ ԱՇԽԱՐՀԻ ԵՐԵՍԻՆ ՕՆԼԱՅՆ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ»

Երբ երկրում արդեն հայտարարվեց արտակարգ դրություն, թատերական աշխարհի հայաստանյան ներկայացուցիչներին, Հայաստան հասած թագավարակից պաշտպանված լինելուց հետո, ամենաշատ հետաքրքրող թեման «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն էր, որի կայանալն արդեն իսկ նշմարվում էր, որ կասկածի տակ է, քանի որ մարտի 27-ը արտակարգ դրության շրջանակներում է:

«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության հիմնադիր Հայաստանի թատերական գործիչների միությունը դեռեւս այս մասին որեւէ տեղեկատվություն չի տարածել: Տարվա գլխավոր թատերական մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանի հիշատակին, այս տարի անցկացվում էր Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ, որի համար Երեւան քաղաքի բյուջեից հատկացվել է 30 մլն. դրամ: Եվ ինչպես միշտ, այն պետք է տեղի ունենար մարտի 27-ին` Թատրոնի միջազգային օրը, սակայն այս տարի, մրցանակաբաշխության 20-րդ հոբելյանով պայմանավորված, նախատեսված էր անցկացնել Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում: Այնուամենայնիվ, այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը չի կայանա մարտի 27-ին, պատճառը` մինչեւ ապրիլի 14-ը երկրում հայտարարված արտակարգ դրությունն է:

«Թատրոնը կարեւոր դերակատարություն ունի մեր կյանքում». ԿԳՄՍ նախարար (տեսանյութ)

    

«ԱՐՏԱՎԱԶԴԻ» ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՊԱՐԶ ԿԼԻՆԻ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Այդ մասին «Իրավունքի» հետ զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետարանի մշակույթի եւ տուրիզմի վարչության պետ ԳՈՇ ՍԱՐԳՍՅԱՆԸ, սակայն շտապեց վստահեցնել. ««Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի անպայման իրականանալու է, պարզապես, ելնելով երկրում ստեղծված իրավիճակից, դեռ հստակ ժամկետ չեմ կարող նշել, բայց կարող եմ ասել, որ կազմակերպչական բոլոր աշխատանքները` դեկորացիաները, մրցանակները ընթացքի մեջ են: Այնպես որ, արտակարգ դրության ավարտից հետո արդեն ժամկետների հետ կապված հստակություն կլինի, առայժմ պարզ չէ: Թեպետ Երեւանի քաղաքապետարանը մշտապես իր ուրույն աջակցությունն է ցուցաբերել «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությանը, բայց այս տարի այն աննախադեպ է իր ծավալով, կազմակերպչական եւ ֆինանսական առումով, որը երբեւէ չի արվել «Արտավազդի» 20 տարվա պատմության մեջ»,- ասաց քաղաքապետարանի Մշակույթի վարչության պետն ու գերադասեց փակագծեր չբացել. «Թե ինչ թատերական գեղեցիկ երեկո ենք նախապատրաստել հոբելյանական «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, կարծում եմ` հրապարակելու կարիք չկա, թող հետաքրքրությունը պահպանվի, որ ներկաները վայելեն գեղեցիկ երեկոն»:

Այսօր Թատրոնի միջազգային օրն է

Գ. Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված` չեղարկվել է ապրիլի 7-ին քաղաքապետարանի կողմից նախատեսված մի շարք միջոցառումներ. «Բացօթյա համերգային ծրագրեր էր նախատեսված ապրիլի 7-ին, որոնք արդեն իսկ չեղարկվել են: Բացի այդ, մեր ենթակայության տակ գտնվող մի քանի ՀՈԱԿ-ների ներկայացումներ եւս հետաձգվեցին, բայց առաջիկայում կփորձենք լրացնել այն»,- եզրափակեց Մշակույթի վարչության պետը:

ՀԹԳՄ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА