o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արքայազն Հարին և նրա կինը թագավորական լիազորություններից հրաժարվելուց հետո կփոխեն իրենց ազգանունները

26.03.2020 20:17 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Արքայազն Հարին և նրա կինը թագավորական լիազորություններից հրաժարվելուց հետո կփոխեն իրենց ազգանունները

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորություններից հրաժարվելուց հետո կփոխեն իրենց ազգանունները, հայտնում է The Mirror հրատարակությունը։

«Փաստ». Վտանգ կա, որ իրենց շտապողականությամբ իշխանությունները «ունքը շինելու փոխարեն աչքն էլ հանեն»

Սասեքսի դուքսը և դքսուհին պաշտոնապես թագավորական ընտանիքի ավագ անդամների իրենց պարտականությունները կդադարեն կատարել մարտի 31-ից սկսած։ Թագավորական տիտղոսները կորցնելուց հետո զույգը ստիպված կլինի իր համար նոր ազգանուն ընտրել։

Աղբյուրների փոխանցմամբ՝ առավել հավանական է, որ ամուսնական զույգը կընտրի Սասեքս ազգանունը, սակայն կան նաև այլ ենթադրություններ․ դպրոցում և բանակում արքայազն Հարին օգտագործել է Ուելս ազգանունը, ուստի հնարավոր է, որ վերջինս հենց այդ ազգանունն ընտրի իր համար։ Հավանական է, որ այդ դեպքում Մեգան Մարքլը պահպանի իր օրիորդական ազգանունը։

Ենթադրվում է նաև, որ նրանք կցանկանան իրենց որդու՝ Մաունթբեթեն-Վինձոր ազգանունը վերցնել, որը սովորաբար կրում են թագավորական ընտանիքի՝ տիտղոս չունեցող անդամները։ Այս համադրությունն ընտրել են արքայազն Ֆիլիպն ու Էլիզաբեթ 2-րդ թագուհին։ Մաունթբեթեն ազգանունը կրել է թագուհու ամուսնու պապիկը, իսկ Վինձորը Էլիզաբեթ 2-րդի ազգանունն է։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА