o C     07. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Գյուտարար գորտը» կամ Նիկոլի հերթական «էքսպերիմենտը»

27.03.2020 16:38 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Գյուտարար գորտը» կամ Նիկոլի հերթական «էքսպերիմենտը»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջի ուղիղ եթերում զանգահարում է պատահական հեռախոսահամարների եւ զրուցում է քաղաքացիների հետ: «Գիտեք, որ արտակարգ դրության դրության պայմաններում դա ճիշտ չի անելը, հակառակ դեպքում կստացվի, որ մենք մեր սահմանած կանոնները խախտում ենք; Մյուս կողմից շատ կարեւոր է իմանալ, թե ինչ են զգում մեր քաղաքացիներն այս օրերին, ինչպես են ապրում, ինչպես են հաղթահարում, դիմանում սահմանափակումներին: Ես առավոտից էքսպերիմենտ եմ արել, զանգել եմ պատահական համարով եւ զրույց եմ ունեցել մի ընտանիքի անդամների հետ կապված ընթացիկ իրավիճակի հետ: Դա օգնում է ինձ խնդիրներն ավելի լավ հասկանալու, տնտեսական, սոցիալական աջակցության փաթեթների ձեւավորման գործում ավելի ճշգրիտ լինելու հարցում: Քանի որ հիմա քաղաքային հեռախոսներ շատերը չեն օգտագործում, իսկ մեզ պետք է հասցեական լինել, իմ ձեռքի տակ այս պահին պատահականության սկզբունքով համարներ են, որոնք վերջին մի քանի օրվա մեջ օգտագործվել են: Ես այդ համարներով կզանգեմ, որպեսզի տեսնենք, թե ինչ են մտածում մարդիկ»,- ասաց նա:

ՀՀ Ոստիկանությանը հերթական անգամ պոլի շոր սարքած իշխանությունը. Նարեկ Սամսոնյան

Տեսնես աշխարհում կա մեկ այլ երկիր, որի ղեկավարն այս հաճախականության ամենատարբեր տափակ «էքսպերիմենտներն» ու «գյուտերն», փոխանակ երկիր ղեկավարի։ Չնայած, որ կարողանար ղեկավարել, զբաղված կլիներ ու նման բաներ էլօ մտքով չէր անցնի։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА