o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զորանաք հավատով ու սիրով, գոտեպնդվեք հույսով, զինվեք համբերությամբ. Ամենայն Հայոց կաթողիկոս

28.03.2020 18:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Զորանաք հավատով ու սիրով, գոտեպնդվեք հույսով, զինվեք համբերությամբ. Ամենայն Հայոց կաթողիկոս

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանաց եւ մուտն ի Վիրապն տոնին` Հանրապետական մաղթանքի առիթով.

Մանվել Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Առողջապահության նախարարության

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,

Այսօր՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների եւ Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրն է։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան եւ սրբարար մասունքներից սփռվող օրհնության ներքո աղոթք վերառաքեցինք առ Ամենակալն Աստված՝ խնդրելով Տիրոջ ողորմություններն ու օրհնությունները աշխարհասփյուռ մեր ժողովրդին եւ համայն աշխարհին։

​​​​​​​ՍԴ-ի խնդիրը Վահե Գրիգորյան անձի մեջ է. Վահագն Չախալյան (Տեսանյութ)

Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքն ու չարչարանքները վկայում են նրա զորեղ հավատքի եւ առ Տերն աներկբա հույսի մասին: Բազում տառապանքների ու նեղությունների մեջ նա ամուր պահեց Աստծուն ապավինելու իր կամքը՝ աղոթելով սաղմոսերգուի բառերով. «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, եւ Աստծու վրա է հույսն իմ» (Սաղմ 61:8)։ Արդարեւ, սիրելիներ, Լուսավորիչ Հայրապետի սխրանքի ուղին Քրիստոսասեր ազգիս համար դարձել է քաջալերող օրինակ աստվածապավինության, համբերատարության ու արիության` հատկանիշներ, որոնք կենսականորեն անհրաժեշտ են բոլոր ժամանակներում, մասնավորապես դժվարին այս օրերին, երբ մեր ժողովուրդը համայն մարդկության հետ միասին պայքարում է համավարակի հաղթահարման համար: Հայոց երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգորի զորեղ հավատքով մեր ժողովուրդը արժանացավ Հարուցյալ Փրկչի լուսեղեն էջքին հայրենի հողում: Ազգովի հավատացինք Միակ ճշմարիտ Աստծուն, Նրա Միածին Որդուն եւ փրկչական առաքելությանը: Քրիստոսի հաղթական Հարության հույսին խարսխված կյանքը ճառագեց Հայոց աշխարհում, եւ հավատքը դարձավ մեր ժողովրդի համար կենսապարգեւ զորություն, որով կերտեցինք մեր ոսկեդարը, մեր դպրության ու մշակույթի բարձր արժեքները, դիմակայեցինք պատմության արհավիրքներին, վերապրեցինք Հայոց Ցեղասպանությունը եւ վերահաստատեցինք մեր անկախ պետականությունը։

5 օրվա ընթացքում հայտնաբերվել է խախտման 180 դեպք. Արտյուշ Գրիգորյան

Սիրելի զավակներ Մեր, այսօր մեր եւ աշխարհի կյանքը փոթորկած համավարակի փորձության մեջ նույնպես մեր հավատքի հայրը իր կյանքի օրինակով պատգամում է մեզ հուսալ առ Աստված, ընդունել Նրա զորությունը եւ հավատքը դարձնել կյանքի ճանապարհ: Հիրավի, նա, ով հավատում եւ վստահում է Աստծուն, չի վախենում կամ տարուբերվում փորձության փոթորկահույզ ուժգին ալիքներից, եւ որպես ժայռի վրա հաստատված տուն, որը հնարավոր չէ կործանել, մնում է ամուր ու հաստատուն, քանզի նրա խարիսխը Աստծո հույսն է, ինչպես առաքյալն է ասում. «Մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու առաջիկա հույսից, որը հաստատուն եւ անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր 6:18-19)։

​​​​​​​Ահա մի պարզ օրինակ, թե միասնությունն ի՜նչ սքանչելի արդյունքների կարող է հանգեցնել

Սիրելիներ, աղոթական այս պահին ի դեմս համայն հայության, Մեր սրտում ունենալով նաեւ ապաքինման կարոտ Մեր զավակներին, խոնարհվեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր Աջի առջեւ եւ հայրաբար օրհնեցինք ձեզ, որ զորանաք հավատով ու սիրով, գոտեպնդվեք հույսով, զինվեք համբերությամբ եւ փորձության այս օրերը դարձնեք հնարավորություն՝ առանձնության մեջ խորհելու կյանքի ու հոգեւոր արժեքների կարեւորության, միմյանց հանդեպ հոգատարության, մեր երկրի ու ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման եւ ապագայատեսիլ իրագործումների մասին: Ստեղծված իրավիճակում մենք ամենքս կոչված ենք խստագույնս հետեւելու պետական պատկան մարմինների ցուցումներին, առավելագույն սթափություն ու զգոնություն դրսեւորելու, որպեսզի պատճառ չդառնանք վարակի տարածման, չվտանգենք մեր, մեր հարազատների ու հայրենակիցների առողջությունը:

«ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՔՈՂԻ ՏԱԿ ՄԵԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ԽԱՂ Է ԳՆՈՒՄ»

Այժմ հրավիրում ենք ձեր սրտաբուխ աղոթքով միանալու Մեր հայցին առ Աստված եւ խնդրելու Տիրոջ ամենախնամ հովանին ու պահպանությունը՝ համայն աշխարհին եւ Մեր զավակներին՝ ի Հայաստան, Արցախ եւ ի Սփյուռս»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА