o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ստեղծվել է Բժշկական Կամավոր Միություն ընդդեմ Covid-19

04.04.2020 20:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Հայաստանում ստեղծվել է Բժշկական Կամավոր Միություն ընդդեմ Covid-19

Հայաստանում ստեղծվել է «Բժշկական Կամավոր Միություն ընդդեմ Covid-19»-ի, որը հայտարարությամբ է հանդես եկել. «Սիրելի հայրենակիցներ, այս դժվար օրերին ավելի մեծ ուժով գործելու մեր հերթն է։ Մի խումբ բժիշկների նախաձեռնությամբ ստեղծել ենք Բժշկական Կամավոր Միություն ընդդեմ COVID-19: Հայրենիքը բոլորիս աջակցության կարիքն ունի, հենց այդ պատճառով, որոշեցինք միասին սկիզբ դնել պայքարի նոր ուղղությանը։ Թերեւս, հանրօգուտ գործ կատարելու հարցում մեր միակ թշնամին ժամանակն է, օրվա մի մասը նվիրելով մեր կոչմանը՝ բժշկությանը, որոշում կայացրեցինք օգտագործել նաեւ հանգստի համար նախատեսված ժամանակն ու արագ քայլեր ձեռնարկել։

Այն մարդիկ, որոնք եղել են շփման մեջ վարչապետի հետ՝ ո՛չ մեկուսացված են, ո՛չ թեստավորվել, դրա անհրաժեշտությունը և բժշկական ցուցումը չի եղել

-Կամավոր բարեգործական կազմակերպության նպատակն է միավորել բուժաշխատողների եւ այլ մասնագետների մարդկային, ֆինանսական, նյութատեխնիկական ներուժը եւ կազմակերպել ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի դեմ ուժգին և արդյունավետ պայքարի գործընթաց:

-Կազմակերպել մասնագիտական, նյութատեխնիկական, ինֆորմացիոն-ագիտացիոն, բուժօգնության արդիականացման, բուժանձնակազմի վերապատրաստման եւ համալրման, բժշկական անձնակազմի պարենային ապհավոման, կամավորների հայթհայթման, ինժիներատեխնիկական աշխատանքների բարեգործական աջակցություն: Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Հետեւեք հետագա հրապարակումներին, ու սպասեք հաստիքների եւ այլ հարցերի մասին թարմ տեղեկատվությանը»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА