o C     05. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կարանտինից տուժած երգիչները

05.05.2020 22:50 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կարանտինից տուժած երգիչները

Մարտի 16-ից Հայաստանում եւս հայտարարվեց արտակարգ դրություն, որը դեռեւս  սահմանված է մինչեւ մայիսի 14-ը: Շատերն այս սահմանափակումների արդյունքում հարկադրված մնացել են տանը` առանց եկամտի:

Տետրիսը աշխարհին, ոչխարները` մե՞զ. Լիլիթ Հովակիմյան

Իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մարտի 25-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ընթացքում օրավարձով աշխատող քաղաքացիների հարկադրված պարապուրդի մատնվելուն եւ դրա արդյունքում չվճարվելու մասին բողոք-զանգերին, երկրի թիվ մեկ ամբիոնից հայտարարեց. «ՀՀ-ում այսօր «օրավարձով աշխատող մարդ» հասկացություն գոյություն չունի: Կա գրանցված աշխատող եւ կա չգրանցված աշխատող: Ընդ որում, պարտավորություն է, որ աշխատանքը եւ եկամուտը պետք է գրանցվի: Հիմա այսօր, այս պայմաններում բոլոր այն մարդիկ, որոնք գրանցված աշխատող են, իրենք կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, որովհետեւ մենք իրենց կարողանում ենք գտնել, կարողանում ենք տեսնել` որտեղ են աշխատում, վերջին մեկ տարում ինչքան աշխատավարձ են ստացել, վերջին երկու ամսում ինչքան եկամտից են զրկվել, ու մենք իրենց ինչքան պիտի օգնենք, որպեսզի նրանց սոցիալական վիճակը հնարավորինս կառավարենք»:

Աուդիովիզուալ մեդիայի մասին օրենքի ընդունումը ծանր հետեւանքներ կունենա նաեւ ՌԴ-ում ապրող հայերի համար

Սակայն, այս դեպքում լուսանցքից դուրս են մնացել շոուբիզնեսի ներկայացուցիչները, որոնք ակումբներում ու ռեստորաններում երգելով, օրավարձով են վաստակում իրենց եկամուտը: Այն դեպքում, երբ գրեթե երկու տարի առաջ, երբ նոր կառավարությունն իշխանության եկավ, առաջինը թիրախավորեց երգիչներին, հանդիսավարներին, երաժիշտներին, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեում գրանցեն իրենց եկամուտները: Ինչեւէ, փաստ է, որ այս իրավիճակում տուժել են նաեւ մի շարք երգիչ-երգչուհիներ, հանդիսավարներ ու երաժիշտներ, որոնք գրանցված լինելով, մեկուկես ամիս պարապուրդի մատնվելով, չեն ստացել  փոխհատուցում: Թերեւս, հոդվածը պատրաստելիս, թեմայի մասին լսելիս շատերն էին արձագանքում ու համամիտ լինում, բայց քչերը ցանկացան կամ գուցե համարձակություն ունեցան բարձրաձայնել այդ մասին:

Պարզվում է, որ Երևանի 3 ամենամեծ կանաչապատ տարածքներից 2-ի վիճակն օրհասական է. Լիլիթ Հովակիմյան

 

ՋՈՒՍԸ ԵՎՍ ՖԻՆԱՆՍԱՊԵՍ ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ԹՎՈՒՄ Է

Երգչուհի ՋՈՒՍԸ եւս ֆինանսապես տուժածների թվում է, «Իրավունքի» հետ զրույցում երգչուհին անդրադառնալով վարչապետի վերոնշյալ դիտարկմանը, որ ՀՀ-ում չկան օրավարձով աշխատողներ, արձագանքեց. «Թույլ տվեք չհամաձայնել, քանի որ երգիչ-երգչուհիներն օրավարձով են աշխատում եւ վաստակում իրենց եկամուտը: Իսկ այն գումարը, որը երգիչը աշխատում է օրավարձով, շատ արագ վերջանում է, քանի որ մեր երկրում ամեն ինչ թանկ է: Ես իմ օրինակով ասեմ, դեղերի արժեքներն այնքան թանկ են, էլ չեմ ասում, որ բացի դրանից պետք է նաեւ սնվել, կոմունալներ վճարել…»,- թվարկեց երգչուհին, վստահեցնելով, որ այդ ամենը բոլորն էլ իրենց մաշկի վրա զգում են: Բայց եւ շեշտեց. «Առանց արտակարգ  դրության, բնականաբար, չէր լինի, բայց այնքան էլ ճիշտ չէ, որ գումար չունենալու պատճառով այս օրերին անջատում են քաղաքացիների կոմունալ հնարավորությունները: Օրինակ` անջատել են այն ընտանիքների ինտերնետը, որտեղ երեխաները հեռավար ուսուցմամբ են սովորում: Ինձ նման շատ մարդիկ կան, որ ընտանիքում ունեն հիվանդ ծնողներ եւ երեխաներ եւ ստիպված այս օրերին պարտքերի տակ են ընկնում: Արտակարգ դրությունը կվերջանա, բայց մարդիկ դեռ երկար «կքաղեն» դրա հետեւանքները»,- ասաց երգչուհին, ում համար արտակարգ դրությունը սկսվել է վատ լուրով. «Մայրիկիս մոտ հայտնաբերվել է քաղցկեղ, որի բուժման համար 21 օրը մեկ  պետք է ստանա քիմիաթերապիա»:

ԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը վարակվել է կորոնավիրուսով

Այն հարցին, թե դիմե՞լ է որեւէ աջակցություն ստանալու նպատակով, երգչուհին պատասխանեց. «Փաստաբանները դիմել են Առողջապահության նախարարություն մայրիկիս բուժման համար, բայց այնտեղից պատասխանը բացասական է եղել, որտեղ մասնավորապես ասված էր, որ երկրի համար դժվար ժամանակներ են, իսկ քաղցկեղով հիվանդների թիվը շատ է: Ինձ այս հարցում օգնել են իմ ընկերները` լրագրող Արթուր Հայրապետյանը եւ Սոֆյա Դիլանյանը, ովքեր կազմակերպել են  դրամահավաք: Շնորհակալ եմ ընկերներիս եւ այն մարդկանց, ովքեր օգնեցին»,- ասաց Ջուսն ու եզրափակելով զրույցը, հավելեց. «Մեզ բոլորիս համբերություն, ամեն ինչ անցողիկ է, սա էլ կանցնի…»:

Վստահում եմ կյանքս ձեզ… (Պրեմիերա)

 

«ԼԻՆԵԼՈՎ ՄԻԱՅՆԱԿ ՄԱՅՐ ԵՎ ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ` ՊԱՐԱՊՈՒՐԴԻ ՀԱՄԱՐ ՉԵՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՎԵԼ»

Երգչուհի ԼԻԼԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ «Իրավունքի» հետ զրույցում անկեղծացավ, որ երազանքով է սպասում, թե երբ պետք է ավարտվի այս համավարակը, որպեսզի այս ամենն անցյալում լինի. «Կարոտել եմ նույնիսկ այն երեւույթները, որոնք նախկինում սովորական բնույթ էին կրում»:

Սթափվի՜ր ազգ իմ, մի տրվիր ֆեյքային մանիպուլյացիաներին եւ մեկ մարդու անձնական կապրիզին. Անահիտ Մութաֆյան

Համավարակի խստացմանը Լիլիթը հետեւել է շատ խիստ, եւ նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ հայտարարված չէր արտակարգ դրություն, երբ նա չէր գնում աշխատանքի. «Իմ կյանքում տեսել եմ երկրաշարժ, մութ ու ցուրտ տարիներ, բայց երբեք չէի պատկերացնի, որ 2020 թվականին հնարավոր է այսպիսի ահռելի չափերի հասնող համավարակ»:

Այնուամենայնիվ, հարկադրված պարապուրդի ընթացքում ֆինանսական առումով Լիլիթ Կարապետյանի ընտանիքը եւս տուժել է. «Մեր տան միակ աշխատողը ես եմ: Ապրում եմ թոշակառու մայրիկիս եւ 10-ամյա որդուս` Կարենի հետ: Բայց լինելով միայնակ մայր, երկու աշխատանքի վայրերում էլ լինելով գրանցված աշխատող, պարզվում է, չեմ ընդգրկվել կորոնավիրուսի չեզոքացման դեմ ուղղված միջոցառումներից ոչ մեկում եւ չեմ ստացել փոխհատուցում պետության կողմից: Մի քանի անգամ փորձել եմ, դիմել եմ, սակայն` ապարդյուն: Իսկ հիմա արդեն  որոշել եմ` էլ չեմ դիմելու: Չնայած դրան, ինչպես միշտ, պարտաճանաչ վճարել եմ   կոմունալներս: Կառավարությունը դեռեւս չի կարողացել մշակել այնպիսի ձեւաչափ, որ գոնե երկրի 75 տոկոսի կարիքները բավարարվի»:

Իշխանությունը ցայտնոտի մեջ է. Լիլիթ Գալստյան

ՄԱՅԱ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА