o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​Պատերազմները, թեկուզ՝ հաղթանակով ավարտված, երբեք ցանկալի չեն. Վահե Հովհաննիսյան

08.05.2020 22:52 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
​​​​​​​Պատերազմները, թեկուզ՝ հաղթանակով ավարտված, երբեք ցանկալի չեն. Վահե Հովհաննիսյան

Մեծ Հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո, առանց քաղաքական տարբերակման՝ ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների ծնողների, պապերի ու տատերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Պարզվում է` Հայրենական մեծ պատերազմի հաղթանակում իր մասնակցությունն է ունեցել նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ պապի հայրը:

Արման Սահակյանին ներկայացված մեղադրանքն անհիմն է և ունի քաղաքական ենթատեքստ. փաստաբան

Սահակ Կնյազի Հովհաննիսյանը մասնակցել է Կովկասյան ռազմաճակատի մարտերին (1941թ. դեկտեմբեր-1942թ. հունվար), Կերչի (Ղրիմի) ինքնապաշտպանությանը (1942թ.հունվար-մայիս): 1942թ. մայիսին Կերչի մարտերում խորհրդային զորամիավորումները, այդ թվում՝ հայկական ստորաբաժանումները, ծանր կորուստներով պարտություն են կրել (1942թ. փետրվար-մայիս ամիսների գործողությունները պայմանականորեն որակվել են որպես «Կերչի մսաղաց»): Այդ մարտերից հետո պապիս հոր մասին այլեւս տեղեկություն չի ստացվել. նա համարվել է զոհված: Ցավոք՝ լուսանկար նույնպես չի պահպանվել: Հայտնի է, որ մինչեւ ռազմաճակատ մեկնելը Սահակ Հովհաննիսյանն ակտիվորեն մասնակցել է Նաիրիի շրջանի Արգել գյուղը ջրագծի կառուցման աշխատանքներին: Նրա անվան հետ է կապվում Հրազդան գետի կիրճից ժայռն ի վեր բարձրացող խողովակների անցկացման դժվարագույն աշխատանքը հաջողությամբ իրականացնելը:

ԿԳՄՍ նախարարի գլխին նոր «սեւ ամպեր» են կուտակվում

- Ինչպե՞ս եք նշում մայիսի 9-ը եւ ինչպե՞ս եք Դուք վերաբերում Հայրենական Մեծ պատերազմին հայերի մասնակցությանը:

- Յուրաքանչյուր տարի՝ մայիսի 9-ին, ընտանիքիս անդամների ու համագյուղացիներիս հետ ծաղիկներ (հիմնականում՝ յասաման) եմ խոնարհում Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ: Պատերազմները, թեկուզ՝ հաղթանակով ավարտված, երբեք ցանկալի չեն: Սակայն եթե դիտարկենք այդ ժամանակաշրջանը, ապա պետք է նշեմ, որ հայ ժողովուրդն իր հերոսությունն է ցույց տվել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի վառ ապացույցն են մեր կրկնակի հերոսները, հերոսներն ու բազմաթիվ պարգեւների արժանացած քաջորդիները: Չեմ ընդունում այն քննադատությունը, թե «հայերն իրենց հայրենիքի համար չեն պատերազմել», քանի որ գերմանական հարձակման հաջողության դեպքում Հայաստանը թուրքական կողմից կարող էր հարձակման ենթարկվել: Ուստի՝ պետք է գնահատել այն մեծ դերը, որ ունեցան հայ մարտիկները Հայրենական Մեծ պատերազմում:

Դատարանը արգելել է Ռոբերտ Քոչարյանին ԲԿ-ից ՔԿՀ տանել՝ համավարակով պայմանավորված․ Արամ Օրբելյան

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА