o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Աշխարհում կորոնավիրուսների զոհերի թիվը գերազանցել է 323 հազարը, վարակվածներինը՝ 4,9 միլիոնը

20.05.2020 12:49 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Աշխարհում կորոնավիրուսների զոհերի թիվը գերազանցել է 323 հազարը, վարակվածներինը՝ 4,9 միլիոնը

Աշխարհում կորոնավիրուսներով վարակի հետևանքով մահացությունների թիվը հասել է 323 333-ի՝ մեկ օրում ավելանալով 4806-ով, վկայում են Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները:

Ընդհանուր առմամբ, համալսարանի տվյալով՝ աշխարհում կա COVID-19 վարակված 4 900 155 մարդ, մեկ օրում աճը կազմել է 95 153, ավելի քան 1,689 միլիոնը բուժվել է:

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 6 միլիոնը․ Worldometers

Համաձայն Worldometer պորտալի՝ վարակի տարածման սկզբից ի վեր կորոնավիրուսով է հայտնաբերվել 4  988 994 մարդու մոտ, մահվան դեպքերի թիվը հասել է 324 958-ի, ավելի քան 1,959 միլիոնը բուժվել է:

Հոփկինսի համալսարանի տվյալով՝ ԱՄՆ – ում վարակված է  1 528 568  մարդ (մահացել է՝ 91 924-ը), Բրազիլիայում՝ 271 885-ը (17 983), Մեծ Բրիտանիայում ՝ 250 138-ը (35 422), Իսպանիայում՝ 232 037-ը (27 778), Իտալիայում՝ 226 699-ում (32 169), Ֆրանսիայում՝ 180 033-ը (28 025), Գերմանիայում՝ 177 778-ում (8 081), Թուրքիայում ՝ 151 615-ը (4 199, Իրանում՝ 124 603-ը (7 119), Հնդկաստանում՝ 106 886-ը (3303):

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուս է գրանցվել է աշխարհի գրեթե 200 երկրներում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА