o C     13. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՍԿ ՄԻԳՈՒՑԵ ԱՄՆ-Ի 280 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵ՞Ր ՏԱՆ

12.06.2020 20:50 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԻՍԿ ՄԻԳՈՒՑԵ ԱՄՆ-Ի 280 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ ՎԱՐԿԻ ՀԱՇՎԻՆ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵ՞Ր ՏԱՆ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ), ինչպես հայտնի է, 280 միլիոն դոլար է տրամադրել Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համարԱյն, որ վարկային հատկացումը հենց կորոնավիրուսի ուղղությամբ է, հաստատել են ԱՄՆ-ից. «ֆինանսավորումը կօգնի իշխանություններին կանխել կարճաժամկետ ռիսկերը եւ միջոցներ տրամադրել կորոնավիրուսի համավարակի ստեղծած սոցիալական եւ տնտեսական հետեւանքները վերացնելու համար»:

ՓՆՏՐՎՈՒՄ Է ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ

Կոնկրետ, պետական ո՞ր մարմինն է այդ գումարը տնօրինելու, եւ ի՞նչ խնդիրների վրա է ծախսվելու այդ 280 միլիոն դոլարը, փորձեցինք հետաքրքրվել կառավարությունից: Եվ ահա օրեր անց Ֆինանսների նախարարությունից մեզ տեղեկացրին հետեւյալը. «Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած 280 միլիոն դոլարը ամբողջությամբ տնօրինելու է Ֆինանսների նախարարությունը: Արժույթի միջազգային հիմնադրամի տրամադրած վարկը նպատակային չէ եւ ծախսվելու է ըստ անհրաժեշտության: Որի վերաբերյալ մանրամասն կտեղեկացվի»:

«Տպավորություն է, որ գազի գինը կամ բարձրանալու է, կամ Նիկոլ Փաշինյանը գնալու է լուրջ զիջումների»․Հրապարակ

Այսինքն, վարկը վերցվել է կորոնավիրուսի դեմ պայքարի անվան տակ, համենայնդեպս, այդպես ներկայացվել է հայաստանյան հանրությանը: Ու ահա պարզվում է, որ կծախսեն ինչպես ցանկանում են: Իսկ միգուցե դրա հաշվին պարգեւատրություննե՞ր կտան. ինչ կա որ, բյուջեի մուտքերը պակասել են, եւ պետք է, չէ՞ մի տեղից փող ճարել՝ հայաստանյան «բազմաչարչար» չինովնիկությանը պարգեւատրելու համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

«Կասկածում եմ, որ կոռուպցիան վերացնելով` երկրի ՀՆԱ-ն աննախադեպ աճ է գրանցելու»

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА