o C     09. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ոստիկան կոչվածները այնքան հպարտ էին թեեւրս ոլորում` կարծես պադյեզդի խուժան լինեի. Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն

16.06.2020 17:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊՈՐՏ
Ոստիկան կոչվածները այնքան հպարտ էին թեեւրս ոլորում` կարծես պադյեզդի խուժան լինեի. Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն

Հայրենի ոստիկաններն սկսել են կորցնել իրականության զգացումը այն աստիճան, որ սկսել են  ցուցադրաբար անհամաչափ ուժ կիրառել անգամ աշխարհի չեմպիոնի նկատմամբ: Մարդու, ում շնորհիվ Հայաստանի դրոշը բազմիցս բարձրացրել է վերև, ծնկի բերելով հակառակորդներին:
Ի՞նչպես է որակում կատարվածը Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամրոյանը «Իրավունքը» փորձեց պարզել անձամբ չեմպիոնից, ով բառեր չեր գտնում ներկայացնելու կատարվածը.

Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակցի անունը Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում

- Ոստիկանները պետք է հրապարակավ ներողություն խնդրեն, սա՞ է բարեփոխված ոստիկանությունը, սա՞ է Նոր Հայաստանը` խոսքեր չեմ գտնում:
Ես  վատ եմ զգում, որ մեր ոստիկանների այսօրվա պահվածքը հասել է մինչեւ միջազգային ֆեդերացիա: Միջազգային ֆեդերացիայում էլ արդեն տեղեկացան, թե ՀՀ-ում ինչպես են ոստիկան կոչվածները` աշխարհառչակ մարդուն ասֆալտին փռում, ու ինչի՞ համար, միայն նրա, որ իր համար հանգիստ կանգնած էր: Ոստիկան կոչվածները այնքան հպարտ էին թեեւրս ոլորում` կարծես պադյեզդի խուժան լինեի, չգիտեմ բառեր չեմ գտնում...

Հ.Գ.Եվրոպայի առաջնությունների կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի մեդալակիր, Պեկինի Ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոման Ամրոյանի հետ զրույցը կարդացեք վաղվա «Իրավունք» թերթում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА