o C     07. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՆԱ»

01.07.2020 22:00 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԴԻՄԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒԼԱՆԱ»

Ինչպես ավելի վաղ տեղեկացանք, հայաստանյան իշխանությունները պատրաստվում են արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչ տարեվերջ: Թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ ամիսներ շարունակ բաց եւ փակ տարածքներում դիմակ կրելը, ինչու են այդքան շատ կորոնավիրուսային մահերը` փորձեցինք պարզել զրուցելով համաճարակաբան ԳՐԻԳՈՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

Արցախում մոլիբդենի խտանյութի արտադրություն կսկսվի

 

Պարոն Գրիգորյան, ասում են, որ մինչեւ տարեվերջ Հայաստանում շարունակվելու է արտակարգ դրության ռեժիմը: Այստեղից կարելի է ենթադրել, որ հանրային բաց եւ փակ տարածքներում դեռ ամիսներ շարունակ քաղաքացիները պարտադրված են լինելու կրել դիմակ: Ի՞նչ առողջական խնդիրներ կարող է առաջացնել ամիսներ շարունակ դիմակ կրելը:

Նախ նշեմ, որ արտակարգ դրության երկարաձգումը միմիայն քաղաքական ենթատեքստ ունի: Այն ծառայում է իշխանությունը բռնազավթած այս խմբավորմանը: Գործող իշխանությունը իշխանությունը պահելու մոլուցքով է տառապում: Դիմակ կրելու մասով ասեմ, որ այս պարագայում, դիմակ կրելու պարտադրանքը որեւէ աղերս չունի կորոնավիրուսի համաճարակաբանության հետ: Երկարատեւ դիմակ կրելը զարկ է տալու մի շարք լուրջ հիվանդությունների խթանմանը: Արդեն սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում ամառային դիմակահանդեսի արդյունքում քաղաքացիների մոտ լինելու են մի շարք հիվանդություններ: Գրեթե համոզված եմ, որ մարդկանց մոտ խրոնիկ հիվանդությունների աճ եւ սրացում է նկատվելու: Դիմակների կրումը թե՛ թթվածնային քաղցի տեսանկյունից, թե՛ նյութափոխանակման տեսակետից մի շարք առողջական խնդիրներ է առաջացնելու: Նշեմ, որ անգամ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դիմակ կրել խորհուրդ չի տալիս: Գործող իշխանությունները, ամեն մեկն իր հերթին, փորձում են ամեն ինչ անել, որպեսզի հայ ժողովրդի դիմադրողականությունը թուլանա: Առողջապահական բլոկն իր հանցավոր գործն է անում, տնտեսականը` իր եւ այլն: Ես գտնում եմ, որ այսօր տեղի ունեցող գործողություններն արվում են հանցավոր դիտավորությամբ: Նաեւ կռահում եմ, որ այս խմբավորումը փորձում է ժողովրդին թիկունքից հարվածել:

Իշխանությունը միջոց է փնտրում, որ արտակարգ դրությունը չեղյալ համարելով, մարդկային մեծ հավաքներն արգելի

Կորոնավիրուսից մահացության դեպքերը եւս աննախադեպ են: Այս մասին ի՞նչ կասեք:

Ոչ մի ապացույց չկա, որ այդ մարդիկ մահացել են կորոնավիրուսից: Չի կատարվում դիահերձում: Նույն տրամաբանությամբ ես կարող եմ ասել, որ այդ մահերն օրինակ ժանտախտից, կամ սիբիրախտից են: Նախ ապացույցներ են պետք, որ այդ մարդիկ մահացել են կորոնավիրուսից: Սուրճի բաժակ նայելով` չի կարելի ասել, ով ինչից մահացավ: Կա հստակ գիտություն: Այսօր մենք կարող են արձանագրել, որ գեթ մեկ ապացույց չունենք, որ այդ մահերը տեղի են ունեցել կորոնավիրուսի պատճառով: Նշեմ նաեւ մի ուշագրավ փաստ: Մահացածներին պետք է շատ լուրջ հետազոտության ենթարկել, եւ ստուգվի արդյո՞ք այդ մարդկանց ներքին օրգանները տեղում են, թե ոչ: Ամիսներ առաջ Արսեն Թորոսյանը հայտարարեց օրգանների փոխպատվաստման մասին: Ես այս խմբավորումից ամեն ինչ սպասում եւ հավատում եմ

«Փաստ». Արայիկ Հարությունյանի խորհրդականի ընկերոջ թեկնածությունը պաշտպանելու համար ԿԳՄՍՆ-ում որոշել են խախտել ԵՊՀ կանոնադրությունը

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА