o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀՈՒԶԱՆՔ ՈՒ ԶԱՆԳ» ՇԵՓՈՐՈՂՆԵՐԻՑ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ՉԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ

01.07.2020 22:20 ՄՇԱԿՈՒՅԹ
«ՀՈՒԶԱՆՔ ՈՒ ԶԱՆԳ» ՇԵՓՈՐՈՂՆԵՐԻՑ ԼՈՒՐՋ ԾՐԱԳՐԵՐ ՉԵՄ ԱԿՆԿԱԼՈՒՄ

Մեր կողքին, մեզնից շատ մոտ է ապրում գրող, բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ: Մերօրյա իրականության մեջ հազվագյուտ է մտավորականի վեհ ու զտարյուն հենց այս տեսակը: Հայաստանյան վերջին զարգացումների եւ տարբեր մշակութային հարցերի մասին այսօր որոշեցինք զրուցել հենց նրա հետ:

<<Շատ կուզենայի, որ ազգային ժողովում օրը սկսեին Հրանտ Մաթևոսյան կարդալով>> բանաստեղծ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ. տեսանյութ

 

 

Մտավորականի խոսքն այսօր ի՞նչ արժեք ունի: Կամ առհասարակ ունի՞:

Ուրիշ որեւէ մեկի խոսքն արժեք չունի: Մենք այսօր էլ փոխանցում ենք Թումանյանի, Հրանտ Մաթեւոսյանի, մյուս երեւելիների խոսքը: Օրապակասներ կան, որ հեռուստաեթերից մեկ-երկու երգ հնչեցրած, մեկի ճակատին «աստղ» դաջելով ու թիկունքին մտավորականի թիկնոց ծածանելով, ամենայն լրջությամբ հարցնում են` նախաճաշին մայրիկի պատրաստած ձվածե՞ղն եք նախընտրում, թե՞ տատիկի շիլան, եւ պսպղացող աչքերով հյուրընկալ թշվառականը սպասում է ինքն իր կենդանի արձանը դարձած մյուս թշվառականի դարակազմիկ պատասխանին` սուրճն եմ նախընտրում: Չնչին բացառություններով, ահա այսպիսի ողորմելի վիճակում է հեռուստատեսային հաղորդումների շքերթը: Հիմա չես հիշի, թե ինչ է ասել Նժդեհի ժամանակակից չինովնիկն ու հոգին չարքին հանձնած օսլայված թաթիկներով լրտեսը: Մեզ առաջնորդողն էլի Նժդեհի պատգամն է:

Կիսամերկ ու ոսկեփայլ. Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը (Պրեմիերա)

Որոշ հեղինակներ կարծես թե հովանավորվում են ԿԳՄՍ-ի կողմից, որպեսզի գրքեր հրատարակեն: Ձեր կարծիքով` ի՞նչ չափորոշիչներով են ընտրվում նախարարության կողմից նախընտրելի հեղինակները:

Մշակութային լուրջ ծրագրեր չեմ ակնկալում «Հուզանք ու զանգ» շեփորողներից: Շատ գրքեր մահանում են հենց տպարանի սարքերի վրա` որպես ամուլ հոգիներից ծնված անշնչություններ: Միջակությունը համառորեն տարածքներ է գրավում մշակութային ոլորտում, եւ մարդուն ապրեցնող արժեքները շրջանցող անհամություններն ամենուր են: Բայց Հայոց մշակույթն այդ կառույցով եւ իրենց խմբուլիկի աչառու գործելակերպով չի պայմանավորված: Հասմիկ Պապյանը բեմ է բարձրանում` արդեն մշակութային իրադարձություն է: Հրանտ Թադեւոսյանի, Ռոբերտ Էլիբեկյանի նկարչական ցուցահանդեսները, Սեդրակ Երկանյանի համերգները եւ շատ այլ ճշմարիտ արժեքներ արարող մեր հայրենակիցների ապրեցնող շունչն է մեր երկրում մշակութային դաշտ ձեւավորում:

 «Կարողացել եմ մեկիկ-մեկիկ բացահայտել «Ռանչպարների կանչի» պատմական աղբյուրները». Կարո Վարդանյայն

Վերջերս լույս տեսավ ձեր «Վերջին մեղրամիսը» բանաստեղծությունների ժողովածուն: Գրքի մասին կմանրամասնե՞ք մի փոքր:

Այս գրքում ամփոփված են սիրային բանաստեղծություններս: Իմ ապրածն է` առանց ավելորդ գունազարդումների, նվաճված ու աննվաճ, գինեվետ ու սթափ` սիրո մարդկային դրսեւորումներով: Գիրքը հրատարակվեց հայ բարերար, մատենագետ, գրող Հովսեփ Նալբանդյանի օժանդակությամբ` «Արմավ» հրատարակչության կողմից 400 տպաքանակով, բայց ցանկացողները շատ են, եւ սպառվելու դեպքում` կվերահրատարակվի:

Աթենա Մանուկյանը ներկայացրել է իր նոր Dolla երգը (պրեմիերա)

Պարոն Մանուկյան, գրական դաշտում մարտնչող գոռոզամիտնե՞րն են ավելի վտանգավոր, որոնք չունեն ընթերցող, թե՞ լեզվի զգացողություն չունեցող գրամոլները, որոնք ֆեյսբուքյան տիրույթում «աստղեր» են:

Դրանք այն անպետքություններն են, որոնք միայն այսպահական դրսեւորումներ կարող են ունենալ` իրենց գետնաքարշ հույզերը պարտադրելով շրջապատին: Սովորաբար, իրենք իրենց հետ չեն առերեսվում` իրենց առնետային հոգեպատկերից չնեղսրտելու համար եւ փորձում են ոչնչացնել ամեն գեղեցիկ բան, որպեսզի իրենց ստեղծած գորշությունն էլ նկատելի դառնա: Բայց ուրախությամբ պիտի ասեմ, որ երիտասարդ ստեղծագործողների մեջ էլ տաղանդավորներ ունենք, որոնց ներկայությունը զսպաշապիկ կդառնա փառքի հետեւից ինքնամոռաց վազողներին: Գրականությունը ծափ ու սեր փախցնելու տեղ չի, էդ սերն ու ծափը բերում է գրողը, ում սիրտ ու հոգուց լույս է հորդում:

ՀԱՐԿԱՏՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԵՎՐԱՏԵՍԻԼ» ԵՆՔ ՈՒՂԱՐԿՈՒՄ ՄԵԿԻՆ, ՈՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՅԵՐԵՆ ՉԳԻՏԻ

Հայաստանի Հանրապետությունը դեպի ո՞ւր է քայլում այսօր:

Ակնհայտ է, որ վերադասավորումներ են ընթանում երկրագնդով մեկ: Առավելապես նյութին մոտ եւ վերջնականապես աստվածայինից հեռացող մոլորակի կուրացած կառավարիչները մարդկությանը լավ տեղ չեն ուղղորդում: Մշակութային բարձր արժեքներին փոխարինելու են գալիս ձեւի եւ կեցվածքի ցմփոր դատարկությունները: Ժամանակային հաջորդ փուլ կանցնեն բոլոր այն ազգերը, որոնք ունեն մեծ մշակույթ եւ դրանով են լիցքավորում իրենց կենսական ընթացքը: Մենք առայժմ խարխափումների մեջ ենք:

«Արդա՞ր, երբ երգի մրցույթում հաղթում է Չերգը, էլ ի՞նչ ասես». Գուժ Դուրգարյանը՝ «Դեպի Եվրատեսիլի» մասին

ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА