o C     12. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանն ու անմիջապես կայունացնեն իրավիճակը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի

14.07.2020 10:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանն ու անմիջապես կայունացնեն իրավիճակը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի

Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱՄՆ Սենատի անդամ Էդուարդ Մարքին:

Ուղևորահոսքն ապահովելու նպատակով սահմանների բացման վերաբերյալ քննարկումներ ունենք Ռուսաստանի հետ․ Տիգրան Ավինյան

«Ադրբեջանն ու Թուրքիան պետք է հարգեն հայ-ադրբեջանական սահմանը, պետք է հարգեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ձգտումներն ու անմիջապես կայունացնեն իրավիճակը»,- գրել է սենատորը:

Հիշեցնենք, որ երեկ՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Հուլիսի 12-ին Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել:

Ադրբեջանական կողմը հրետանակոծությունը շարունակել էր նաև հուլիսի 13-ին։ Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ էր արձակել Չինարիի ուղղությամբ. արկերից մեկն ընկել էր տան վրա, երկուսը՝ բակում, տուժածներ չկա, հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Ադրբեջանական կողմը հայտնել է մարտական կորուստների մասին․ ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվել է արդեն 4 զինծառայողի մահվան մասին տեղեկություն։ Հայկական կողմում 3 զինծառայող բեկորային վնասվածք է ստացել, վիրավորվել է նաև սահմանային ծառայություն իրականացնող 2 ոստիկան: Նրանցից որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում, տեղեկացրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА