ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՏՇԻԼԴՆԵՐԻ ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՊԵՏՔ ԱԼԻԵՎԻՆ 3.6 ՄԻԼԻԱՐԴ ՏԱԼԸ

20.09.2017 19:00 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՌՈՏՇԻԼԴՆԵՐԻ ԻՆՉԻ՞Ն ԷՐ ՊԵՏՔ ԱԼԻԵՎԻՆ 3.6 ՄԻԼԻԱՐԴ ՏԱԼԸ

Օրերս հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կնքել է նավթային եւս մեկ «դարի պայմանագիր»: Ավելի ճիշտ՝ 25 տարով երկարաձգվել է դեռ 1994թ.-ին կնքված «դարի պայմանագիրը»: Սակայն այդ երկարաձգման մեջ այնքան նորամուծություններ կան, որ հնից միայն ընդհանուր դրույթներն են մնացել:
«ԴԱՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ-2»
Պայմանագրի երկարաձգումը Բաքվին բավականին ոգեւորել է եւ, անկեղծ ասած, առաջին հայացքից միանգամայն տեղին: Միայն այն փաստը, որ պայմանագրի կնքման արդյունքում Ադրբեջանը, որպես բոնուս, ստանալու է  3,6 միլիարդ դոլար, ինչ խոսք, ոգեւորվելու տեղ տալիս է: Բայց այսքանով հանդերձ էլ՝ անգամ ադրբեջանական որոշ աղբյուրների մոտ մի շարք հարցեր մնում են:
Նախ հիշեցնենք հիմնական փաստերը: Երկարաձգված պայմանագրով նախատեսվում է մինչեւ 2050թ.-ը շարունակել ադրբեջանական երեք հիմնական նավթային հանքավայրերի՝ «Ազերիի», «Չիրագի» եւ «Գյունեշլի» շահագործումը: Նախագծի մեջ  թեեւ ներգրավված են մի շարք համաշխարհային խոշոր էներգետիկ ընկերություններ, բայց հիմնական խաղացողները մնում են երկուսը՝ «Բրիթիշ փեթրոլիումը» (BP) եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR: Ընդ որում, վերջինիս մասնաբաժինը ծրագրում նախկին 11-ից դառնում է 25 տոկոս: Մոտակա 32 տարում ներդրումների ծավալը պետք է կազմի ավելի քան 40 միլիարդ դոլար:
Սրանք հիմնական հայտնի փաստերն են, իսկ պայմանագրի դետալները հիմնականում մնում են գաղտնի: Հայտնի է նաեւ պայմանագրի կնքումից  հետո Ալիեւի բերած տվյալները, թե հանքավայրում դեռ 500 մլն տոննա նավթի պաշար կա: Սակայն հենց այդ թիվն է, որ տարաբնույթ անպատասխան մնացած հարցերի եւ կասկածների տեղիք է տալիս: Այդ թվում, կրկնենք, անգամ ադրբեջանական որոշ աղբյուրներ են տարակուսանք հայտնում հետեւյալ հանգամանքի հետ կապված: Ադրբեջանական տեղեկությունների համաձայն, նախորդ պայմանագրի շնորհիվ հիշատակված հանքավայրերից ստացվել է մոտ 430 միլիոն տոննա նավթ, որի Բաքու-Ջեհյան խողովակաշարի շահագործումից հետո հիմնականում արտահանվել է այդ գծով: Բայց դեռ տարիներ առաջ արդեն իսկ տարաբնույթ կասկածներ կային ադրբեջանական նավթի ծավալների մասին: Ելնելով նրանից, որ Բաքու-Ջեհյանն ունենալով տարեկան մոտ 50 միլիոն տոննայի թողունակություն, այդպես էլ երբեւիցե այդ մակարդակով չշահագործվեց: Ամենամեծ արտահանումը տեղի ունեցավ 2010-ին՝ 40,6 միլիոն տոննա: Դրանից հետո, արդեն 7 տարի շարունակ արձանագրվում է նախ՝ ադրբեջանական նավթի արդյունահանման, ապա՝ արտահանման լուրջ նվազում: Օրինակ, 2012թ.-ին արդյունահանվել է 34,9, անցած տարի՝ 28,4 եւ այս տարի սպասվում է 28 միլիոն տոննա նավթ: Արդյունահանման եւ արտահանման շարունակական անկումը, Բաքու-Ջեյհանի կիսատ բեռնավորվումը ¥ինչը նկատելիորեն ազդում է ինքնարժեքի վրա, այն էլ, երբ նավթի գները շատ հեռու են առաջվա գերբարձր մակարդակներից¤ դարձել էր BP-ի եւ ադրբեջանական իշխանությունների մշտական վեճերի պատճառ: Համաշխարհային նավթային հսկան այս տարիներին համառորեն փորձում էր վիճակը շտկել. ձեռնարկվել են տեխնիկական եւ ֆինանսական բնույթի բոլոր քայլերը, անգամ՝ ամբողջովին փոխեց իր ադրբեջանական կառույցի՝ «BP-Azerbaijan»-ի ղեկավար կազմը, բայց այդպես էլ նավթարդյունահանումը անկումային փուլից չկարողացավ հանել: Եվ ասել, թե կա նավթի բավարար ծավալներ, սակայն BP-ի կարգի ընկերությունը չի կարողանում այն հանել գետնի տակից, առնվազն զավեշտանման կհնչի: Մնում էր մյուս տրամաբանական հետեւությունը՝ նավթը սպառվում է:
Բայց ահա այսքանից հետո փաստն այն է, որ կնքվում է նոր պայմանագիր: Բայց չէ՞ որ BP-ն ռոտշիլդյան հայտնի գերհամակարգի սեփականությունն է: Իսկ ռոտշիլդները, եթե անգամ մի պահ պատկերացնենք, որ կներեին տասնյակ միլիարդների վնաս պատճառելը, բայց հաստատ չէին ների իրենց աշխատակիցների նման ոչ կոմպիտենտությունը. նավթ կա, եւ 6-7 տարի շարունակ չեն կարողանում նախատեսված չափով այն հանել գետնի տակից եւ արտահանել: Կամ միգուցե նավթ կար, սակայն Ալիեւը տարբեր խաղերի միջոցով չէ՞ր ուզում անհրաժեշտ չափով արդյունահանել, որ պայմանագրում իր դիրքերն բարձրացնի: Բայց չէ, երբ նավթի գներն այսքան ցածր են, ամեն մի հավելյալ լիտրի արտահանումը Բաքվի համար էական էր: Էլ չասած, որ նման քայլով Ալիեւը բառացիորեն պատերազմ կհայտարարեր ռոտշիլդներին, որը, մեղմ ասած, իրատեսական չէ...

Ավստրալիայի կառավարությունը կհատկացնի մոտ 1,4 միլիարդ դոլար հրդեհների հետևանքները վերացնելուն

500 ՄԼՆ ՏՈՆՆԱ ՆԱՎԹԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ
Այսպիսով՝ ադրբեջանական այն երեք հիմնական հանքավայրերում կա՞ Ալիեւի ասած 500 միլիոն տոննան: BP-ում ոչ մի պատիժ էլ չեղավ, իսկ դա նշանակում է,որ ընկերության տերերն  իրենց աշխատակիցներին ոչ կոմպիտենտ չեն համարում: Ավելին, Ալիեւը մինչեւ իսկ Բարեկամության շքանշան է շնորհել BP-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Դադլիին: Այս ամենը խոսում է այն տարբերակի օգտին, որ Ալիեւի ասած ծավալները չկան: 
Մինչդեռ 3,6 միլիարդանոց «բոնուսը», որ խոստացվել է Ադրբեջանին, դա ռեալ թիվ է: Ընդ որում` նկատենք այդ փողերը մեծ մասամբ ռոտշիլդական հաշիվներից են գալու: Բայց նրանք այդ ինչո՞ւ պետք է Ալիեւին այդքան փող տային, որ Բաքուն դեռ մի բան էլ պայմանագրում իր դիրքերը 11-ից հասցներ 25 տոկոսի՞,  այսինքն՝ ավելի մեծ եկամուտների հավակներ: Ընդ որում, այնպես չէ, որ BP-ն ճարահատյալ գնաց այդ քայլին: Նախորդ պայմանագիրը դեռ մինչեւ 2024թ.-ն ուժի մեջ էր, եւ BP-ն, Ադրբեջանին ավելի լավ դիրքեր եւ 3.6 միլիարդ տալու փոխարեն, կարող էր հանգիստ շարունակել հին, այսինքն՝ իր համար ավելի ձեռնտու պայմաններով աշխատել, եթե, իհարկե, Ալիեւի ասած 500 միլիոն տոննան կա:
Իսկ եթե չկա այդ պաշարը, ապա նոր պայմանագիր կնքելն ու 3.6 միլիարդ խոստանալը աբսուրդի ժանրից կլիներ: Կրկնենք,սա զուտ բիզնեսի տեսանկյունից, եւ քանի որ այդ «աբսուրդը» տեղի ունեցավ, մնում է գնալ այն տրամաբանությանը, որ գոնե BP-ի, ավելի կոնկրետ՝ ռոտշիլդների համար սա առաջին պլանում ոչ թե բիզնես-նշանակություն ունի, այլ՝ քաղաքական:

3,6 ՄԻԼԻԱՐԴՈՎ ԱԼԻԵՎԸ ԿՊԱՏԵՐԱԶՄԻ՞
Այլ հարց է, թե Ալիեւին 3,6 միլիարդ տալով, ի՞նչ քաղաքական շահեր են հետապնդում ռոտշիլդները: Հասկանալի է, հազար ու մի վարկած կարելի է քննարկել, անգամ՝ ամենատրամաբանականներն, ու էլի իրականությունից հեռու մնալ: Բայց փորձենք հարցին մոտենալ այս կողմից: Բաքու-Ջեյհան նավթամուղն ու, առհասարակ, ադրբեջանական էներգետիկան աշխարհաքաղաքական տեսանկյունից, ինչպես հնուց է հայտնի, հանդիսանում են Ռուսաստանի դեմ ուղղված ծրագրեր: Իմաստը հետեւյալն է՝ շրջանցելով Ռուսաստանը, մուտք գործել Կենտրոնական Ասիայի հումքային բազա: Ընդ որում, դեռ առաջին «դարի պայմանագրից» սկսած հենց BP-ն, այսինքն՝ ռոտշիլդներն էին ակտիվորեն առաջ մղում այս ծրագիրը, հասկանալի է՝ ԱՄՆ-ի եւ Բրիտանիայի դեմքով:
Բայց ահա հատկապես վերջին տարիներին իրավիճակը որոշակիորեն փոխվել է: Հարվածը, որ գների տեսքով ամերիկյան սուպերլիբերալ համակարգը հասցրեց նավթագազային ոլորտին, ծանր անդրադարձ ունեցավ  մասնավորապես BP-ին: Եվ այս իրավիճակում, չնայած հակառուսական պատժամիջոցներին, այս ընկերությունը շարունակում է ընդլայնել իր դիրքերը ռուսական նավթարդյունաբերությունում, այդ թվում, ըստ տարբեր աղբյուրների՝ «Ռոսնեֆտում» ¥տարաբնույթ լուրերի համաձայն՝ մինչեւ 29,5 տոկոս¤: Եվ այս պարագայում մտածել, թե BP-ն  նոր «դարի գործարքով» հարվածում է ռուսական նավթին կամ սուպերլիբերալների օրինակով փորձում է ապակայունացնել ՌԴ-ի հարավային սահմանները, քիչ հավանական է թվում: Այսինքն, նաեւ քիչ հավանական տեսք է ստանում այն տարածված վարկածը, որ այդ 3,6 միլիարդը տվել են Ադրբեջանին՝ Ղարաբաղում նոր պատերազմ սկսելու համար:
Նավթային գների այս շարունակական անկումը լուրջ հարված էր նաեւ Ադրբեջանի նավթադոլարային համակարգին, այդ թվում՝ պահուստային ֆոնդին: Միայն ադրբեջանական մանաթի փոխարժեքի մոտ 2 անգամանոց անկումը դրա լավագույն վկայություններից է: Եվ չբացառենք, որ այս 3,6 միլիարդը ընդամենը ադրբեջանական ֆինանսաբանկային համակարգը կայունացնելու համար հատկացում է, հաշվի առնելով, որ այդ համակարգի կրախը լուրջ հարված է նաեւ այդ երկրում մոտ երկու տասնամյակ BP-ի կողմից արված հսկայական ներդրումներին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА