ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կարծես թե, բանակցային գործընթացում մի նոր էջ է բացվում»

03.10.2017 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Կարծես թե, բանակցային գործընթացում մի նոր էջ է բացվում»

Տարածաշրջանային զարգացումները վերջին շրջանում գրեթե ստվերում են թողել ներքաղաքական խմորումները, իսկ քաղաքական թեժ աշնան մասին խոստումներն այլեւս ակտուալ չեն, ուստի` մեր երկրի առաջ ծառացած նոր մարտահրավերների մասին «Իրավունքը» զրուցեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

«Սրանք հոգեւորականներ գնդակահարող, կաթողիկոս խեղդող, եկեղեցիներ կործանողների թոռներն են»

«ԱԿԱՆՆԵՐ ՑԱՆԿԱՑԱԾ ՓԱՍՏԱԹՂԹՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ԼԻՆԵԼ»

– Պարոն Հարությունյան, Բրյուսելում նոյեմբերի 24-ին Հայաստանը Եվրամիության հետ կստորագրի պայմանագիր, սակայն թե ինչ բովանդակություն ունի այն, հայտնի չէ: Այս առումով որեւէ մտահոգություն ունե՞ք:

– Երեւի թե չունեմ, որովհետեւ որքան հասկանում եմ եւ որքան հայտարարվել է, միշտ էլ այդպես է եղել: Դրանց մասին աշխատանքային տարբերակով Եվրամիության նմանատիպ պայմանագրերի հրապարակումներ չեն լինում: Այնպես որ, կարծում եմ` գործընթացը բնականոն ընթանում է, եւ չեմ տեսնում պատճառներ, որը կարող է ինչ-որ բան խաթարել:

– Ամեն դեպքում, վստահություն կա՞, որ «ականներ» չեն լինի այդ փաստաթղթում:

– Ականներ ցանկացած փաստաթղթում, երեւի թե, կարող են լինել: Ամեն ինչ կախված է, թե ինչպես են այդ ականներն օգտագործվում, ում ձեռքին են եւ ինչպես են պաշտպանվում: Կարծում եմ` այստեղ շատ լուրջ գործընթաց է տեղի ունենում, որը մեկ անգամ արդեն անցել ենք, հետեւաբար խոշոր անակնկալներ դժվար թե լինեն:

ՈՉ ԹԵ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅՈՒՆ, ԱՅԼ ՀԱՇՎԵՆԿԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

– ՌԴ եւ Թուրքիայի նախագահների վերջին հանդիպումից հետո տպավորություն է, որ ռուս-թուրքական հարաբերությունները թեւակոխում են բարեկամական փուլ: Ի՞նչ վտանգներով է սա հղի Հայաստանի համար:

– Չէի ասի, թե այստեղ խոսքը բարեկամության մասին է, որովհետեւ Ռուսաստանը թերեւս միակ երկիրն է, որը 14 անգամ պատերազմել է Թուրքիայի հետ: Իսկ Աթաթուրքի հետ Ռուսաստանի խնդիրները բոլորիս է ծանոթ, թե ինչով ավարտվեց: Կարծում եմ` այսօր շատ հաշվենկատ փոխլրացնող քաղաքականություն է գնում, որովհետեւ տարածաշրջանային երկրներից  հիմնական երեքը` Իրանը, Թուրքիան եւ, իհարկե, Ռուսաստանը, Աստանայում փորձում են լուծել Սիրիայի խնդիրները: Ընդ որում` առաջին անգամ է, երբ տարածաշրջանային երկներն են ինչ-որ հարցեր լուծում` առանց արեւմտյան երկրների, Միացյալ Նահանգների, կամ համենայնդեպս, փորձ է կատարվում լուծելու: Հետեւաբար, ինձ թվում է` ռուս-թուրքական հարաբերություններն այժմ շատ մանրակրկիտ հաշվարկված հարաբերություններ են: Ավելին` այսօր ընդհանրապես աշխարհում բարեկամության, մերձեցման մասին խոսք չկա: Անգամ նույն Սիրիայի, Մերձավոր Արեւելքի հարցում տպավորությունն այնպիսին է, որ բոլորը պատերազմում են մեկը մյուսի դեմ: Մասնավորապես` նույն Քրդստանի հարցում` Ռուսաստանը նույնպես ունի իր շահերը, որովհետեւ այնտեղ նավթային, գազային ընկերություններ ունի: Իսկ ինչ վերաբերում է  Թուրքիային, 4 միլիարդ առեւտրի մեծ մասն ընկնում է հենց նրանց վրա:

Ադրբեջանը ցանկանում է գնալ ռեւանշի

«ԻՍԿԱՊԵՍ ՊԵՏՔ ԷՐ ԶԳՈՒՇԱՎՈՐ ԼԻՆԵԼ»

– Իրաքի Քրդստանի ստեղծումը ի՞նչ նոր մարտահրավերների առաջ է կանգնեցնելու Հայաստանին:

– Բավական շատ, որովհետեւ այն վաղուց մտածված, նախապատրաստված քայլ էր որոշ տերությունների եւ տարածաշրջանային պետություններից Իսրայելի կողմից: Երեւի թե, հիմնական նպատակն այն էր, որ տարածաշրջանում ստեղծված քաոտիկ իրավիճակը ինչ-որ ձեւով պահպանվի: Բայց, միեւնույն ժամանակ, կա նաեւ այսպիսի իրողություն, որ քրդերն, իրոք, ուզում են դառնալ պետություն: Սակայն, մեծագույն հարգանք տածելով այդ ժողովրդի ներկայացուցիչների նկատմամբ, պետք է ասեմ, որ գուցե եւ բոլոր նախադրյալները չունեն դրա համար, քանի որ պետություն ունենալը պահանջում է նաեւ մշակութային, կրթական եւ այլ բաղադրիչներ: 

– Ի դեպ, բավական զգուշավոր ՀՀ ԱԳՆ-ն արձագանքեց Իրաքի Քրդստանի անկախության հանրաքվեին: Ըստ Ձեզ, պե՞տք է այսօր քայլ առաջ անել հայ-քրդական հարաբերությունների խորացման հարցում:

– Սա այն հարցն է, որ կարծում եմ` պետք էր զգուշավոր լինել: Գուցե, երբեմն այլ խնդիրներում միշտ չէ, որ ճիշտ է այդպիսի դիվանագիտությունը, բայց կոնկրետ այս խնդրում, ըստ իս, թերեւս զգուշավոր լինելը, ոչ շատ ակտիվություն ցուցաբերելը միանգամայն արդարացված է:

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՅՍՕՐ ԱՅՆ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԷ, ԻՆՉ-ՈՐ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ ԷՐ»

– Մինչեւ տարեվերջ սպասվում է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որին ընդառաջ Ադրբեջանի ԱԳ խոսնակը հայտարարել էր, թե իբրեւ սեպտեմբերի 23-ին ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովը հավանություն է տվել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագների առաջարկների որոշ կետերի: Կարելի՞ է ասել, որ շրջադարձային փոփոխություններ են սպասվում բանակցային գործընթացում: 

– Չեմ կարող ասել` սպասենք իրական, փաստացի փոփոխություններ, թե` ոչ, բայց, կարծես թե, բանակցային գործընթացում մի նոր էջ է բացվում: Կրկնում եմ` չգիտեմ` ինչքանով այն կանդրադառնա իրական քաղաքականության հետ, բայց ինչ-որ բան նշմարվում է: Ինչո՞ւ, որովհետեւ այսօր ամենից քիչ Ռուսաստանին է պետք պատերազմը մեր տարածաշրջանում: Այն արդեն երկու ճակատով մեծ պատերազմ է վարում ե՛ւ Սիրիայում, ե՛ւ Դոնբասում ու Լուգանսկում: Այնպես որ, կարծում եմ` հայտնվել է մի պետություն, որը շատ շահագրգռված է, որպեսզի Արցախյան խնդիրը լուծվի, այլ հարց է` կարող ենք դա անել, թե` ոչ: Չմոռանանք նաեւ, որ Թուրքիան նույնպես այսօր մի փոքր այլ խնդիրներ ունի` նույն Քրդստանի հետ կապված: Եվ այս ամենին գումարենք նաեւ առաջին հերթին այն, որ Ադրբեջանն այսօր այն Ադրբեջանը չէ, ինչ որ մեկ տարի առաջ էր: Այն իմ կարծիքով` այսօր ավելի թուլացած է, ավելի փոքր-ինչ կազմալուծված, ինչի վկայությունն էր Իլհամ Ալեւի ելույթը ՄԱԿ-ում, երբ նա խոսում էր իր երկրի սպորտային հաջողությունների մասին:

Գեներալ Գագիկ Մելքոնյանի «սկանդալային» որդին՝ ոստիկանապետ. «Ժամանակ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА