ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Թույն եմ բերել որ դու խմես, ուր ես, ախչի, քեզ սպանելու եմ». ամուսինը տնից հեռացած կնոջը փորձել է տուն տանել

26.11.2017 14:20 ԻՐԱՎՈՒՆՔ
 «Թույն եմ բերել որ դու խմես, ուր ես, ախչի, քեզ սպանելու եմ». ամուսինը տնից հեռացած կնոջը փորձել է տուն տանել

Վերաքննիչ դատարան է բողոքարկվել կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը։

Գաղտնալսման գործով հարցաքննվել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանն ապացուցված է համարել, որ 53-ամյա տղամարդը կնոջ հասցեին տվել է սպանության սպառնալիքներ, ապօրինի մուտք է գործել տուժողի բնակարան ու կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմամբ փորձել է առևանգել։ Դատարանը նրան դատապարտել է 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման։

Ըստ դատական ակտի՝ դատաքննությամբ և քրեական գործի նյութերով պարզվել է, որ ամբաստանյալն ու տուժողն ամուսիններ են: Տարիներ առաջ ամուսինը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։ Պատիժը կրելուց հետո տղամարդը վերադարձել է, կնոջ հետ կրկին որպես ամուսիններ շարունակել են բնակվել իր տանը:

Ըստ դատական ակտի՝ բանկից վարկ վերցնելու համար ամուսինը կնոջից պահանջել է, որ նրա մայրն իր տունը գրավադրի բանկում, ինչի կապակցությամբ նրանց միջև վեճ է առաջացել, և կինը՝ Սերինեն վերադարձել է հայրական տուն, որտեղ մոր հետ բնակվել են միասին: Օրեր անց ամուսինն ալկոհոլ օգտագործած վիճակում իր ավտոմեքենայով գնացել է կնոջ հայրական տուն, որտեղ կայանելով ավտոմեքենան, իր ավտոմեքենայի միջից վերցնելով խոհանոցային դանակը, իջել է ավտոմեքենայից, մոտեցել նրանց տան մուտքի դարպասին, ցանկացել է դարպասից ներս մտնել, որը ներսից փակ է եղել, փորձել է դանակով այն բացել, չկարողանալով՝ սկսել է բղավել ու սպառնալ՝ կնոջն ասելով՝ «Քեզ սպանելու եմ, մորթելու եմ»: Կինն ահաբեկվել է, տան հետնամասից դուրս է եկել ու տնամերձ հողամասով փախել դեպի դաշտերը, հանդիպել մորն ու կատարվածի մասին հայտնել նրան: Երբ մոր հետ նրանք վերադարձել են տուն, ամուսինն այլևս այնտեղ չի եղել: Նույն օրը կինը կատարվածի մասին հաղորդում է տվել ոստիկանություն:

Ըստ դատական ակտի՝ մեկ այլ օր տղամարդը կրկին ալկոհոլի ազդեցության տակ գնացել է կնոջ հայրական տան մոտ, տնամերձ հողամասի վերջնամասի ցանցապատված ցանկապատից մուտք է գործել բակ, մոտեցել տան դռանը, ոտքով հարվածել ու ջարդելով դռան փականը, կնոջ կամքին հակառակ, ապօրինի ներս է մտել տուն՝ նրան առևանգելու և իր հետ տուն տանելու նպատակով: Այդ ընթացքում կինն իր մոր հետ հեռախոսով խոսելիս է եղել, որի ընթացքում լսել է դստեր բղավոցը, որն ասել է. «Թող, խուժան, թող», որից հետո բռնության գործադրմամբ՝ ամուսինը բռնել է կնոջ մազերից ու քաշելով նրան տանից հանել է, պահանջելով՝ իր հետ տուն գնալ, սակայն նրա կողմից մերժումը ստանալուց հետո, նրան քարշ տալով, ուրիշների կողմից չնկատվելու նպատակով, նրան դաշտերով իր տուն տանելու համար, քարշ տալով տարել է մինչև տնամերձ հողամասի վերջնամաս՝ սպառնալով սպանել նրան: Գետնաքարշ տանելու ընթացքում կնոջը պատճառել է ֆիզիկական ու հոգեկան տառապանքներ: Այդ ողջ ընթացքում կինը բղավել ու դիմադրություն է ցույց տվել:

Արթուր Ասատրյանի (Դոն Պիպո) նկատմամբ կիրառված կալանավորումը փոխարինվեց գրավով

Հողամասի վերջնամասում գիտակցելով, որ նման պայմաններում կնոջը չի կարող անցկացնել ցանկապատի վրայից, նրա դիմադրությունը ճնշելու ու առկա խոչընդոտները վերացնելու համար, ամուսինը որոշել է տուժողի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության սպառնալիքի գործադրմամբ հասնել իր նպատակին, այն է՝ գրպանից հանել է նախապես իր հետ վերցրած թունաքիմիկատով լի շիշը, բացել է շշի խցանն ու կնոջ մազերից բռնելով, այդ շիշը մոտեցրել է նրա դեմքին ու սպառնացել, որ բռնի ուժով թույնը կխմեցնի ու կսպանի նրան: Կինը ձեռքով հարվածել է ամուսնու ձեռքում գտնվող թունաքիմիկատով լի շշին, որի միջից թունաքիմիկատը թափվել է նրա վրա, որից հետո տվել է իր համաձայնությունը՝ ամուսնու հետ նրանց տուն գնալու:

Ըստ քրեական գործի նյութերի՝ դրանից հետո ամուսինը, կնոջ ուսերից գրկելով, նրա հետ միասին գլորվելով, անցել են ցանցապատ ցանկապատից այն կողմ, որի ընթացքում էլ պատռվել է տուժողի հագուստը՝ սպորտային տաբատը, որի մի կտորը մնացել է ցանկապատի ցանցի վրա: Ցանկապատն անցնելուց հետո էլ կինը չի ցանկացել նրա հետ գնալ։ Ամուսինը, դարձյալ բռնելով նրա մազերից, փորձել է նրան քաշելով տանել, սակայն դեպքի վայր է հասել կնոջ մայրը, հարևանի ձեռքից վերցրել բահը, վազել ամբաստանյալի ուղղությամբ՝ պահանջելով բաց թողնել դստերը` միաժամանակ ասելով, որ ոստիկանություն է հրավիրել, ինչից վախենալով՝ տղամարդն իր կամքից անկախ պատճառներով՝ կնոջ առևանգումը մինչև վերջ չի հասցրել, թողնելով նրան, դիմել է փախուստի: Կատարվածի մասին անմիջապես հայտնել են ոստիկանություն:

Ինչ է ասել ամբաստանյալը

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը  դատական քննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված հոդվածներից միայն մեկում և ցուցմունք տվել, որ շուրջ 15 տարի տուժողի հետ ամուսիններ են եղել։ Ազատազրկման ձևով պատիժը կրելուց հետո վերադարձել ու կրկին կնոջ հետ շարունակել են իր հայրական տանը համերաշխ ու սիրով ապրել:

Ըստ ցուցմունքի՝ կնոջ բուժման ծախսերը հոգալու համար բանկից վարկով գումար ձեռք բերելու շուրջ իր և կնոջ միջև վեճ է ծագել, վերջինս դեմ է եղել վարկով գումար ձեռք բերել: Այդ հարցի շուրջ խոսել է նաև կնոջ մոր հետ, վերջինս ասել է՝ հորիցդ գումար ուզի: Իր և կնոջ վիճաբանությունից հետո հաջորդ օրն ինքը կնոջն իր ավտոմեքենայով տարել է նույն գյուղում գտնվող նրա հայրական տուն: Դրանից շուրջ մեկ ամիս անց իր հետ տուն վերադառնալու, միասին աշխատելու և բերքը վաճառելու շուրջ կնոջ հետ խոսելու նպատակով ինքն իր ավտոմեքենայով գնացել է կնոջ հայրական տուն, սակայն տեսնելով՝ տան դարպասը փակ է, ձայն է տվել նրան և որևէ արձագանք չստանալով՝ նստել է ավտոմեքենան ու վերադարձել տուն:

6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու միջնորդություններ են ներկայացվել

Նույն օրը գիշերը իր հեռախոսահամարին է զանգահարել կնոջ մայրն ու առաջարկել գնալ իրենց տուն` խոսելու: Ինքը պայմանավորվածության համաձայն՝ գնացել է նրանց տուն, որտեղից էլ ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել ոստիկանության Արտաշատի բաժին ու իրեն տեղեկացրել են, որ իբր այդ օրը ինքը հարբած, դանակը ձեռքին գնացել է կնոջ հայրական տուն, կնոջը ձայն է տվել և սպանության սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին: Ինքը ժխտել է այդ ամենը և այժմ էլ պնդում է, որ նման բան չի եղել, այդ օրն ինքն ալկոհոլ օգտագործած վիճակում չի եղել, ձեռքին դանակ չի եղել, կնոջ հասցեին սպանության սպառնալիքներ չի հնչեցրել: Եթե կնոջը սպանելու նպատակ ունենար, ապա ցերեկային ժամին, բացահայտ, դանակը ձեռքին չէր գնա նրանց տուն։

Ըստ դատական ակտի՝ ամբաստանյալը ցուցմունք է տվել, որ դրանից մի քանի օր անց կնոջ հետ խոսելու, հաշտվելու նպատակով ինքը կրկին գնացել է նրանց տուն, սակայն նրանց բակ է մտել ոչ թե դարպասից, այլ հողամասի ցանկապատի ցանցի դռնից, որտեղից մշտապես դեպի դաշտերն են գնացել: Բակ մտնելով ու մոտենալով տան մուտքի դռանը, ոտքով թեթևակի հարվածել ու բացել է դուռը, որի ընթացքում իրեն ընդառաջ է եկել կինը, ինքը տուն չի մտել, այլ դռան առջև շուրջ 20-25 րոպե նրա հետ հաշտվելու և իր դեմ եղած բողոքը հետ վերցնելու հարցի շուրջ խոսել են։ Ընդ որում, կինն իրեն դիմելիս ասել է՝ «կյանքս», սակայն չի ցանկացել իր հետ հաշտվել, քանի որ մայրն իրենց միությանը դեմ է եղել: Խոսակցության ընթացքում ինքը փոքր-ինչ ձայնը բարձրացրել է նրա կողմից տրված սուտ ցուցմունքի համար, որից հետո դարձյալ կնոջն առաջարկել է իր հետ տուն գնալ, վերջինս համաձայնել է, իր կամքով իր հետ քայլելով առաջացել է հողամասի վերջնամաս, որտեղ նա հրաժարվել է իր հետ գնալուց, և ինքը նրան վախեցնելու նպատակով բացել է թունաքիմիկատի շշի բերանը՝ ցույց տալով, որ ուզում է խմել, սակայն կինը, հարվածելով իր ձեռքին, թույլ չի տվել՝ ասելով՝ «ամոթ է, գցիր ձեռքիցդ», որից հետո այն մի կողմ է նետել ու հեռացել է: Ինքն այդ թունաքիմիկատը վատ դիտավորությամբ, կոնկրետ նպատակով՝ կնոջը խմեցնելու և նրան սպանելու համար, չի վերցրել իր հետ, այն իրեն տվել է իր հայրը, որին պետք է ավելացվեր մեկ այլ թունաքիմիկատ իրենց մշակած բանջարեղենը՝ ծաղկակաղամբը, ներարկելու համար։

Չնայած կինը խոստացել իր հետ տուն վերադառնալ, սակայն չի վերադարձել՝ պատճառաբանելով, որ ամաչում է իր կատարած արարքից՝ իր նկատմամբ սուտ ցուցմունք տալու համար: Կնոջն առևանգելու ցանկություն չի ունեցել, այլապես ոչ թե տանից, այլ դաշտերից կարող էր նրան առևանգել: Կնոջ նկատմամբ որևէ բռնություն չի գործադրել, կնոջ ու նրա մոր ցուցմունքները զրպարտանք են, անգամ քրեական գործում առկա և իրեղեն ապացույց ճանաչված կնոջ սպորտային տաբատը որպես ապացույց կեղծված է քննիչի և կնոջ կողմից։

ՔԿ-ն՝ Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի զրույցը ձայնագրելու և տարածելու դեպքով քրեական գործի մասին

Ինչ ցուցմունք է տվել կինը

Տուժող կինը ցուցմունք է տվել այն մասին, որ ամբաստանյալն իր ամուսինն է։

Վարկով գումար վերցնելու և դրա դիմաց որպես երաշխիք իր հայրական տունը գրավադրելու շուրջ իր և ամուսնու միջև վեճ է ծագել, ինքը չի ընդունել նրա առաջարկը, որի արդյունքում ամուսինն իրեն տարել է նույն գյուղում գտնվող իր հայրական տուն, և իրենք միմյանց հետ չեն շփվել: Տեղյակ լինելով, որ այդ ժամին մայրը տանը չէ, աշխատանքի է գնում, և տանն ինքը միայնակ է, ամուսինն իր  ավտոմեքենայով եկել է իրենց տան մոտ: Ավտոմեքենայի ձայնը լսելով՝ մոտեցել է պատուհանին, տեսել է ամուսնուն, որը հարբած` օրորվելով, ձեռքին ինչ-որ փայլուն բան` դանակ, բարձրաձայն «ախչի, քեզ սպանելու եմ, բղավելով՝ մոտեցել է իրենց տանն ու շարունակել բղավել՝ «ուր ես, ախչի, քեզ սպանելու եմ»: Նրան տեսնելով ու դրսից լսելով իր հասցեին հնչեցրած սպառնալիքները, վախեցել, տանից դուրս է եկել ու հողամասով փախել է դեպի դաշտերը: Ամուսինն իրեն չի տեսել, ինքն է պատուհանից նրան տեսել, բայց նա գիտեր, որ ինքն այդ ժամին տանն է: Մուտքի դարպասը ներսից փակ լինելը ևս վկայում էր, որ տանը մարդ կա: Փախչելու ընթացքում զանգահարել է մորն ու պատմել այդ մասին, իսկ երբ մոր հետ տուն են վերադարձել, ամուսինն այնտեղ չի եղել: Նույն օրը կատարվածի մասին հաղորդում է տվել ոստիկանության Արտաշատի բաժին:

Ըստ կնոջ ցուցմունքի՝ դրանից օրեր անց մայրն աշխատանքի վայրում է եղել, իսկ ինքը՝ տանը: Սովորության համաձայն՝ մայրը զանգահարել է, որպեսզի տան դարպասը բացի, նրա հետ խոսելու ընթացքում տան մուտքի դռան փականը կոտրելով՝ ամուսինը մտել է տուն, առանց որևէ բառ ասելու բռնել իր մազերից, քարշ տալով հանել է տանից ու նույն ձևով քաշելով իրեն տարել մինչև իրենց հողամասի վերջնամաս, որի ընթացքում ամուսինն իրեն սպառնացել է՝ անընդհատ ասելով՝ «դու էսօր մեռար», ու պահանջել իր հետ տուն գնալ: Ինքը հրաժարվել է նրա հետ գնալ, բղավել ու խնդրել է իրեն բաց թողնել, բայց հասնելով հողամասի վերջնամաս, որը ցանկապատված է ցանցապատ սետկայով, ամուսինը դարձյալ իր մազերից բռնել է՝ ասելով՝ «տես, ինչ եմ հանում, թույն եմ բերել, որ դու խմես, իսկ հետո ես խմեմ»: Սուր հոտով թունաքիմիկատով լցված շշի բերանը բացելով երբ փորձել է մոտեցնել իրեն ու խմեցնել, ինքը ձեռքերով հրել է շիշը, որի պարունակությունից թափվել է իր ձեռքերին ու հագուստի վրա:

Ամուսնու արարքից վախեցած, որ իրոք իրեն կսպանի, ինքը համաձայնել է նրա հետ գնալ, որից հետո նա փակել է թույնով լեցուն շշի բերանն ու շիշը մի կողմ նետել: Հողամասի թեքված՝ ծալված սետկայի մոտ ինքը վայր է ընկել ու ամուսնու հետ գլորվելով սետկայից անցել են մյուս կողմ: Ամուսինը դարձյալ իր մազերից բռնել ու քաշելով փորձել է իրեն տանել, սակայն լսելով հարևանուհու և մոր ձայնը, որը բղավում էր՝ «դիմացիր, ոստիկանություն եմ զանգել», ամուսինը միանգամից թողել է իրեն ու պառկել գետնին, որպիսի մայրը նրան չտեսնի, որից հետո դիմել է փախուստի:

Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի` դատարանն արդեն վարույթ է ընդունել

Դատարանը գտել է, որ ամբաստանյալի նման ցուցմունք տալը նպատակ է հետապնդում քրեական պատասխանատվությունից խուսափելու, և նրա կատարած արարքներն ապացուցված են ինչպես՝ նախաքննության ընթացքում իր իսկ տված ինքնախոստովանական ցուցմունքով, այնպես էլ՝ այդ ցուցմունքում նշված փաստական հանգամանքները հաստատող՝տուժողի, վկաների ցուցմունքներով, տուժողի վնասված տաբատի առկայության փաստով, դեպքի վայրից զննությամբ հայտնաբերված ու իրեղեն ապացույց ճանաչված շշում թունաքիմիկատի առկայության փաստով և դատաքիմիական փորձաքննության, դատաբժշկական փորձագետի՝ մարմնական վնասվածքներ ստանալու մասին եզրակացությամբ, ինչպես նաև իրեղեն ապացույց ճանաչված դանակների փաստով:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА