ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ստորագրահավաք`«Սորոսի» գործունեությունը Հայաստանում դադարեցնելու պահանջով

28.11.2017 16:13 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ստորագրահավաք`«Սորոսի» գործունեությունը Հայաստանում դադարեցնելու պահանջով

Առաջիկայում «Ժողովրդի ձայնը» հասարակական կազմակերպության կողմից Հայաստանում կսկսվի ստորագրահավաք` «Սորոսի»  գործունեությունը  դադարեցնելու պահանջով:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կանցկացվի աուդիտ

«Ժողովրդի ձայնը» ՀԿ փորձագետ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻ խոսքով` շատ երկրներում, այդ թվում` ԱՄՆ-ում նույնպես ստորագրահավաք է սկսվել այդ հիմնադրամը փակելու պահանջով եւ գործընթացներն ակտիվ շարունակվում են. «Հիմնադրամի դրամաշնորհների մեծ մասը տրվում է հայաստանյան տարբեր ՀԿ-ի, որպեսզի օրենքների տարբեր նախագծեր, օրինակ «Ընտանեկան բռնության կանխարգելման» եւ խտրականության մասին օրենքների նախագծերը քարոզվեն: Այն համբավը, որ «Սորոսն» ունի ամբողջ աշխարհում, մեզ համար արդեն մեծ հիմք է , որպեսզի նման հիմնադրամ Հայաստանում չգործի: Վերջերս հայտնի հակերների կողմից հրապարակվեց հայտնի մի փաստաթուղթ, որտեղ նշվում էր, որ ԵԽԽՎ մի շարք հայտնի պատգամավորներ ֆինանսավորվում են «Սորոսի» կողմից, որպեսզի զբաղվեն հիմնադրամին անհրաժեշտ օրենքների լոբբինգով»,-ընդգծեց Ա. Ղուկասյանը: Նրա տվյալներով` հայաստանյան ՀԿ-ը հիմնադրամից ստանում են մեծ գումարներ, այդ ՀԿ-ից են` «Ընդդեմ կանանց բռնության կոալիցիան», «Կանանց ռեսուրսային կենտրոնը», «Փինք-Արմենիան» եւ այլն. «Մեզ համար ամենակարեւոր ապացույցն այն է, որ այս օրենքները երկար տարիներ լոբբինգ են արվել եւ այսօր արդեն ՀՀ արդարադատության նախարարությունն այդ երկու օրինագծերը ներկայացրել է հանրության դատին»,-շեշտեց Ա. Ղուկասյանը եւ հավելեց, որ բաց նամակ կուղարկեն նաեւ հիմնադրամի հայաստանյն գրասենյակ:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА