ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նկարչուհու համար տարին լի էր ձեռքբերումներով, սակայն …

31.12.2017 01:23 ՄՇԱԿՈՒՅԹ
Նկարչուհու համար տարին լի էր ձեռքբերումներով, սակայն …


Նկարչուհի ԱԼ ԱՆԱՆՅԱՆԻ համար 2017 թվականը պայքարի, միեւնույն բուռն ստեղծագործական տարի է եղել`ցուցահանդեսներ, նոր ստեղծագործություններ, շփում  արվեստի երկրպագուների հետ եւ այլն:

 Ս. Խանզադյանի տուն-թանգարանը կդառնա կամուրջ անցյալի, ներկայի եւ ապագայի միջեւ

«Իրավունքի» հետ զրույցում նկարչուհին անդրադառնալով տարվա կարեւոր իրադարձություններին նշեց . «2017թ-ին ունեցել եմ  ցուցահանդես սահմանամերձ  Կողբ համայնքում, ունեցել եմ բազմաթիվ ստեղծագործական աշխատանքերորոնցից ուզում եմ առանձնացնել  «Չարն ու բարին» ստեղծագործությունս։Այս տարին  ինձ համար յուրահատուկ եւ չկրկնվող տարի էր։ Ինձ համար պայքար էր չարի ու բարու միջեւ, որից էլ ծնվեց «Չարն ու բարին»,-նշեց Ալ. Անանյանը։
Ալ Անանյանի խոսքով` տարվա ընթացքում ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ, սակայն չի կարողացել լուծել այն խնդիրը, որի համար տարիներ շարունակ դռներ է բախում` մշտական աշխատանք ծննդավայրում`Նոյեմբերյանում:
Ասում է, որ շատ կցանկանար, որպեսզի  ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում  լինի ստեղծագործողների ստեղծագործական  աշխարհը. «Ստեղծագորղներին տրամադրեին արվեստանոցներինչպես նաեւ կուզենայի մեզ՝ ստեղծագործող նկարիչներիսչփոխարինեին  արտանկարիչների  հետ»,-ընդգծեց նկարչուհին:

Հարցին, թե ինչ ծրագրեր ունի հաջոդ տարի.Ալ. Անանյանը նկատեց, որ  նախապես ոչինչ չի  պլանավորում, քանի որ  ժամանակն է ցույց տալիս հետագա քայլերը։

Զրույցի ավարտին նկարչուհին շնորհավորեց համայ հայության Ամանորն ու Սուրբ Ծնունդը. «Ցանկանում եմ, որ խաղաղություն տիրի մեր երկրում։ Թող, որ պատերազմը մեզ համար լինի ուղղակի դառը հիշողություն։ Ցանկանում եմոր այս նոր տարին իր հետ բերի սեր, երջանկություն, հաջողություն...»:

Նկարչուհին հորդորում է` ստեղծագործող նկարիչներին  չփոխարինել արտանկարիչների  հետ


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА