ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսական զորքերը դուրս են գալիս Աֆրինից. թուրք-քրդական պատերազմի սպասելիքները

19.01.2018 22:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՍՊՈՐՏ
Ռուսական զորքերը դուրս են գալիս Աֆրինից. թուրք-քրդական պատերազմի սպասելիքները

Սիրիայում գործող ռուսական զորախմբի այն ուժերը, որոնք մինչ այս տեղակայված էին երկրի հյուսիսային Աֆրինի քրդաբնակ տարածաշրջանում, դուրս են եկել տեղակայման վայրից եւ տեղաշարժվում են սիրիական բանակային ուժերի վերահսկողության տակ գտնվող Զահրի բնակավայրի ուղղությամբ:

Մի բան է, երբ դու ընդդիմություն ես և դուխով պահանջում ես Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից. քաղաքագետ

Հիշեցնենք, վերջին օրերին, այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը տեղեկացրեց, որ սիրիական քրդերից ձեւավորում է 30 հազարանոց բանակ, Թուրքիան հայտարարեց, որ կգրոհի Սիրիայի քրդաբնակ գոտու, այդ թվում՝ Աֆրինի ուղղությամբ: Աֆրինը մինչ այս համեմատաբար չեզոք տարածք էր, սերտորեն համագործակցում էր ռուսական ուժերի հետ: Սակայն օրերս հայտնի դարձավ, որ այդ հատվածի քրդական ուժերը ԱՄՆ-ից ստացել են հակաօդային պաշտպանության շարժական համակարգեր: Արդյունքում, Թուրքիան սկսեց բանակցել ՌԴ Գլխավոր շտաբի հետ՝ ԱՄՆ-ի հետ ռազմական համագործակցության մեջ մտած Աֆրինից ռուսական ուժերը դուրս բերելու հարցով: Եվ եթե ռուսական ուժերն այդ բանակցությունների արդյունքում են դուրս գալիս Աֆրինից, ապա նշանակում է, որ ակնարկում են քրդերին՝ աջակցություն ստանալ ԱՄՆ-ից, եթե նրա հետ ռազմական դաշիքն են կարեւորում:

Նկատենք նաեւ, որ եթե թուրքերը հարվածեն Աֆրինին, ապա դա կարող է առաջ բերել թուրք-քրդական մասշտաբային ռազմական բախում: Ընդ որում, այս դեպքում ԱՄՆ-ը հանդես է գալիս ոչ թե իր ՆԱՏՕ-ական դաշնակցի, այլ՝ այդ նույն դաշնակցի կողմից ահաբեկիչներ հռչակված քրդերի կողմից: Այսինք, Աֆրինից ռուսների դուրս գալ նաեւ ՆԱՏՕ-ի հիմքերին հարվածող հետեւանքներ կարող է ունենալ:

Վարդինե Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА