ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՍԴՀԿ  նորընտիր վարչությունը հանդես կգա հայտարարությամբ

28.01.2018 23:28 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
ՍԴՀԿ  նորընտիր վարչությունը հանդես կգա հայտարարությամբ

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության մամլո դիվանի պատասխանատու ԱՐԹՈՒՐ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ:

ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի լիազորությունները կասեցվեցին. թեժ բանավեճ ազատամարտիկների միջեւ

«Ավարտելով իմ աշխատանքը Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) շրջանավարտ վարչության կազմում՝ մամլո դիվանի պատասխանատուի պաշտոնում՝ իմ խորին շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ երկար տարիների արդյունավետ եւ բովանդակալից համագործակցության համար», - նշել է Ա. Ղահրամանյանը:

ՍԴՀԿ արդեն նախկին մամլո դիվանի պատասխանատուն նաեւ ընդգծել է. «Շնորհակալ եմ 130-ամյա մեր կուսակցության աշխատանքներին հետեւելու եւ գործունեության հանրայնացմանն ուղղված համատեղ ջանքերի համար»:

Ա. Ղահրամանյանը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին Սոցիալ դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) նորընտիր վարչությունը հանդես կգա հայտարարությամբ եւ կհայտարարվի հաջորդիվ մամլո դիվանի պատասխանատուի անունը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА