ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փոքրիկի պատասխանից կաթողիկոսի աչքերն արցունքոտվեցին

29.01.2018 01:11 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Փոքրիկի պատասխանից կաթողիկոսի աչքերն արցունքոտվեցին

«Ի վերջո երկար եմ ապրել այստեղ` երկրագնդի վրա, գալիս է մի պահ, որ անցյալդ հուշ դարձած, հորդել ու ազատվել է կամենում ներսիցդ… », - նշում է հասարակական-քաղաքական գործիչ, գրող ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ու պատմում այդ հուշերից մեկը. «Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը`  Արարատյան Հայրապետական թեմի, ժամանակին Առաջնորդական փոխանորդը, այժմ՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Շոթա Վարդանյանի հետ, հրավիրել էին Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին Արարատյան թեմի նորաստեղծ «Մանկունք» արական երգչախմբի հոգեւոր անդրանիկ երգը լսելու։ Բախտ ունեի ներկա լինել այդ հանդիպմանը»։

Ովքեր են Երեւանի վարչական շրջանների լավագույն ղեկավարները

Վ. Գրիգորյանը հիշում է, որ կաթողիկոս Վազգեն Առաջինը լսել, օրհնել ու երեխաների հետ զրույցի է  բռնվել. «Հարցրեց, թե երեխաները գիտե՞ն, թե ով է այցի եկել իրենց։ Լսեց մանկական զրնգուն ու անաղարտ պատասխան՝ «Վազգեն առաջինը», իսկ հարցին, թե ով է նա, շուրջ երեսուն վայրկյան տիրեց քար լռություն: Որդիս ամենափոքրն էր խմբում, մոտ կանչեց ու նրանց միջեւ ծավալվեց նույն երկխոսությունը։

- է~,  ո՞վ է եկել ձեզ այցի:

- Վազգեն Առաջինը։

- Իսկ, ո՞վ է նա:

- Մեր Աստվածը, - լսվեց անմեղ պատասխանը։

Կաթողիկոսի աչքերից գլորվեցին մի զույգ մարգարիտներ»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА