ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հրապարակվել է «Տնտեսական ազատության ինդեքսը». Հայաստանը 44-րդ տեղում է

03.02.2018 09:19 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Հրապարակվել է «Տնտեսական ազատության ինդեքսը». Հայաստանը 44-րդ տեղում է

Ամերիկյան Heritage Foundation վերլուծական կենտրոնը հրապարակել է Տնտեսական ազատության ինդեքս 2018-ի վարկանշային աղյուսակը, որում Հայաստանը զբաղեցրել է 44-րդ հորիզոնականը:

«Ժողովուրդ». Մի շարք քրեական հեղինակություններ լքել են Հայաստանը

Հայաստանի տնտեսական ազատության միավորը  կազմում է 68.7 է: Հայաստանի ընդհանուր գնահատականը նվազել է 1.6 կետով՝ կտրուկ անկում գրանցելով առողջապահության և ներդրումների ազատության միավորներում: Սակայն բարելավում է նկատվում դատական համակարգի արդյունավետության ոլորտում:

Հայաստանը նաև հայտնվել է 20-րդ հորիզոնականում Եվրոպայի տարածաշրջանի 44 երկրի շարքում:

«Տնտեսական ազատության ինդեքսի» առաջատար տասնյակը հետևյալ տեսքն ունի. Հոնկոնգ (90.2 միավոր), Սինգապոր (88.8), Նոր Զելանդիա (84.2), Էստոնիա (78.8), Միացյալ Թագավորություն (78.0), Կանադա (77.7), Արաբական Միացյալ Էմիրություններ (77.6): Ռուսաստանը 107-րդ տեղում է:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА