ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արամ Մանուկյանի արձանը պետք է շուտ դնեինք». Էդուարդ Շարմազանով

07.02.2018 19:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Արամ Մանուկյանի արձանը պետք է շուտ դնեինք». Էդուարդ Շարմազանով

Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար Արամ Մանուկյանի արձանի էսքիզն արժանացել է բազմաթիվ քննադատությունների, չնայած նրան, որ արձանը ստեղծելու համար կազմված հանձնաժողովը, որտեղ ընդգրկված են եղել ճարտարապետներ, քանդակագործներ, արվեստաբաններ, քաղաքական գործիչներ, դրական եզրակացություն են տվել: Ըստ հնչող կարծիքների՝ այն որեւէ առնչություն չունի Արամ Մանուկյանի հետ, բացի այդ, որպես արձան` անճաշակ է: Անդրադառնալով վերոնշյալ աղմուկին` մեր հետ զրույցում ԱԺ փոխնախագահ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ նախ նշեց, որ սոցցանցերում գրանցված չէ ու չգիտի, թե ինչ աղմուկ կա:

Չուտել հում սունկ, երեխաներին սունկ չկերակրել. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է

-Մրցույթին ներկայացված մնացած էսքիզները չեմ տեսել, բայց այն էսքիզը, որի մասին նշում եք, երեկ տեսել եմ: Իհարկե, ես ճարտարապետ չեմ, քանդակագործ չեմ, բայց ի՞նչն է խնդիրը, եռագույնով հետաքրքիր լուծում է տրված: Համենայնդեպս, ինձ դուր է եկել: Ավելի լուրջ խնդիրն այն է, որ նախ սա ուշացած է. Արամ Մանուկյանի արձանը պետք է մենք շուտ դնեինք, բայց լավ է ուշ, քան երբեք: Ի վերջո, նա Առաջին հանրապետության հիմնադիր հայրերից մեկն է, ու շատ լավ է, որ Նժդեհի արձանի այդ նույն ուղղության վրա է Ա. Մանուկյանի արձանը լինելու` Հանրապետության հրապարակին մոտ: Հրաշալի է, որ Առաջին հանրապետության 100-ամյակին ընդառաջ` մենք նման որոշում ունենք:

– Շատերին դուր չի եկել այն, որ Արամ Մանուկյանը փաթաթված է եռագույնով: Դուք ի՞նչ կասեք այս մասին:

– Մանավանդ, երբ լսեցի բացատրությունը, նորմալ է: Արամ Մանուկյանի կերպարի մեջ է, եռագույնը խորհրդանշում է, որ մարդն իր ողջ կյանքը նվիրել է ազատության, անկախության պայքարին: Չմոռանանք, որ Շուշիում ծնված, արցախահայ Արամ Մանուկյանը միայն Առաջին հանրապետության ներքին գործերի նախարար չի եղել, այլ եղել է նաեւ Վասպուրականի նահանգապետ, Վանի հերոսամարտի մարմինն ու ոգին, որը միավորում է մեր երկու Արեւելյան ու Արեւմտյան Հայաստանները:

– Անդրադառնանք նաեւ մեր ոչ բարեկամ հարեւանին. Ադրբեջանի նախագահ Ալիեւը որոշել է հապշտապ նախագահական ընտրություններ անցկացնել: Արդյոք այն կարող է վտանգներով հղի լինել մեզ համար:

– Իսկ ե՞րբ է Հայաստանի կամ Արցախի իշխանությունը Ադրբեջանի իշխանության փոխարեն հավաստիացումներ տվել: Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ իրեն վստահել չի կարելի, եւ սա լավագույնս ցույց տվեցին ապրիլյան պատերազմը, մի շարք դիվերսիաները: Իսկ մնացածն իրենց ներքաղաքական խնդիրն է, միգուցե, հենց այդ ներքաղաքական խնդիրներով էլ պայմանավորված է Ալիեւի այդ հապշտապ որոշումը:

– Անցում կատարենք մեր ներքաղաքական իրավիճակին. ԱԺ «Ելք» խմբակցությունը պատրաստվում է արտահերթ նիստով օրակարգ բերել Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցը: Ինչպե՞ս է դրան վերաբերում քաղաքական մեծամասնությունը:

– Մեր բանուգործը քննարկելն է, հիմա կընդունենք, թե` ոչ, չգիտեմ, բայց պետք է քննարկենք: Ինչ վերաբերում է Հարկային օրենսգրքի փոփոխություններին, մենք մեր կարծիքն ասել ենք: Բայց ընդդիմությունն ունի իր կարծիքն արտահայտելու իրավունքը եւ այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում: Կառավարությունը կգա, քննարկենք, կտեսնենք:

Էդուարդ Շարմազանովը աշխատանքային այցով մեկնել է Սլովակիայի Հանրապետություն

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА