ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փհենչհան-2018. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

08.02.2018 13:29 ՍՊՈՐՏ
Փհենչհան-2018. Հայ մարզիկների ելույթների ժամանակացույցը

Փետրվարի 9-ին կմեկնարկի 29-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը, որում Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Հայ մարզիկներն արդեն մրցավայրում են:

ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ Լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշարի հովանավոր

ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը Փհենչհան-2018-ում:

Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին  (Երեւանի ժամանակով)

Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30

Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00

Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15

Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15

Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերը կկայանա փետրվարի 9-25-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում: 15 մարազաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու: Խաղերի բացման արարողությունը կկայանա փետրվարի 9-ին՝ Երեւանի ժամանակով 15:00-ին: 

Ֆոտո՝ ՀԱՕԿ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА