ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ոչ մի փոխզիջում չի լինելու, մտածե՛ք հայկական բանակը հզորացնելու մասին»

16.02.2018 20:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ոչ մի փոխզիջում չի լինելու,  մտածե՛ք հայկական բանակը հզորացնելու մասին»

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչների` Սիրիայում հակամարտությունը վերջին օրերին արյունահեղ փուլ է մտել: Անդրադառնալով Սիրիայի հյուսիսարեւմտյան մասում գտնվող Աֆրինում այս օրերին տեղի ունեցող թուրք-քրդական հակամարտությանը եւ դրա ազդեցությանը տարածաշրջանում` Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հետազոտական կենտրոնի տնօրեն, Պետդումայի 5-րդ գումարման պատգամավոր, գնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՈՎԸ մեզ հետ զրույցում նախեւառաջ հանդես եկավ վտանգավոր առաջարկներով: Ընդ որում` թեպետ երկու տարի շարունակ Հայաստանը պետական մակարդակով հումանիտար օգնություն է ցուցաբերում Սիրիայի ժողովրդին, բայց, այդուհանդերձ, ըստ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետի` էլի քիչ է:

ՀՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրություններին թեկնածու չի առաջադրի և չի մասնակցի ավագանու համապատասխան նիստին. հայտարարություն

«ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԵՎՆՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է, ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՈՒ ԱՌԵՎՏՈՒՐ ԱՆՈՒՄ»

-Ինչու է Հայաստանի իշխանությունը մի կողմ քաշվել, գոնե կարող է հումանիտար օգնություն ցուցաբերել Աֆրինին: Չէ՞ որ այնտեղ եւս թուրքական զորքերը քրիստոնեական եկեղեցիների կողքով չեն անցնում, անպայման պայթեցնում են: Էլ չեմ ասում, որ Աֆրինի ղեկավար կազմում եւս քրիստոնյաներ կան: Եվ առհասարակ Սիրիայում հայկական մեծ համայնք կա, որոնցից շատերը ներգրավված են քրդական պաշտպանական ջոկատներում: Կամ Հայաստանում սիրիացիներ կան չէ՞, գոնե նրանց օգնեք: Պետք է ակտիվ մասնակցել այս գործին: Չի՛ կարելի նստած մնալ: Եթե դա էլ չեք անում, գոնե ամրացրեք հայ-սիրիական բարեկամությունը, ինչո՞ւ Աֆրինից պատվիրակություն չեք հրավիրում, թող քրդեր, եզդիներ, սիրիահայեր, ասորիներ գան, իրենց տարեք Արցախ, գործ արեք: Իհարկե, հասկանում եմ, որ Հայաստանում միանշանակ չեն ընդունի իմ ասածները, բայց հավատացե՛ք, որ ռուսական իշխանություններին նույնպես ասում եմ այս մասին: Թե՞ պետք է սպասենք, մինչեւ Էրդողանը քրդերի դեմն առնի, հետո էլ մեզ հիշի, առնվազն պետք է ցույց տալ, որ այս ուղղությամբ ինչ-որ բան արվում է:

– Պարոն Բաղդասարով, տեսակետ կա, որ Աֆրինում տեղի ունեցող գործողություններում Թուրքիայի քայլերը համաձայնեցված են Ռուսաստանի եւ Իրանի հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

– Իրավիճակը սովորականներից չէ, այո, մենք համագործակցում ենք Թուրքիայի եւ Իրանի հետ, բայց ամեն մի երկրի ղեկավարություն ունի իր շահերը: Եվ Թուրքիայի նախագահ Էրդողանը ասում է` այո-այո, մենք երեքով ենք, բայց, ասենք, Թունիս է գնում ու հայտարարում, որ Իրանն ահաբեկիչ է, ես պետք է Սիրիայից տարածք գրավեմ ու այնտեղ փախստականների տեղավորեմ: Այսինքն` Թուրքիան միեւնույն ժամանակ բանակցում է, պատերազմում ու առեւտուր անում: Ու այս ամենը շատ երկար է տեւելու, համենայնդեպս, մինչեւ 2018-ի վերջ հաստատ կընթանա: Այնպես որ, դրան պետք է վերաբերվել այնպես, ինչպես կա:

«Ի՞ՆՉ ԷԻՔ ՈՒԶՈՒՄ, ԲՈԼՈՐԸ ՆԵՏՎԵԻՆ` ԱՖՐԻՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ, ԱՅԴՊԵՍ ՉԻ ԼԻՆՈՒՄ»

–Ամեն դեպքում, տպավորություն է, որ հակամարտությունը ոչ թե թուրք-քրդական է, այլ գերտերությունների միջեւ է: Ըստ էության, Անկարային աջակցում է Ռուսաստանը, քրդերին` ԱՄՆ-ն:

– Ռուսաստանը մտահոգված է Թուրքիայի անվտանգությամբ, մենք դեմ ենք Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինված կազմակերպությանը: Բայց մենք չենք երկակի խաղ խաղում, այլ ԱՄՆ-ն, որը մի կողմից հանգստացնում է Թուրքիային` որպես ՆԱՏՕ-ի անդամ, մյուս կողմից էլ զինում է քրդերին` որպես իրենց իրական դաշնակիցներ Սիրիայում: Այս քաղաքականությունը այդպես էլ շարունակվելու է, այսինքն` ե՛ւ այնտեղ կխաղան, ե՛ւ այստեղ: Այնպես որ, մեծ գերտերությունները պարզապես ասելու են` մենք մտահոգված ենք, ու իրենց շահերով են առաջնորդվելու: Բա ի՞նչ էիք ուզում, բոլորը նետվեին` Աֆրինին օգնելո՞ւ, այդպես չի լինելու:

Մահացել է Տեր Տաճատ ավագ քահանա Դավիդյանը

– Ի վերջո, ո՞րն է այս իրավիճակում պաշտոնական Դամասկոսի դիրքորոշումը:

– Նրանք չեն ուզում քրդերի ինքնավարություն լինի, բայց, իհարկե, թուրքերին էլ, մեղմ ասած, չեն սիրում: Ես Սիրիայում մի ընկեր ունեմ, որն անկեղծորեն ասում է` մենք քրդերին խաղաղ ժամանակ էլ չենք սիրում, բայց հիմա երբ իրենք պայքարում են թուրքական զորքի դեմ, հպարտանում ենք նրանցով: Կարծում եմ` սրանով ամեն ինչ ասված է:

–Իսկ ինչպիսի՞ հանգուցալուծում կարող են ունենալ Աֆրինի դեպքերը:

– Պաշտոնական Դամասկոսը պետք է պայմանավորվի քրդերի հետ, որոշ փոխզիջումների գնա ու միահամուռ թուրքական զորքերին դուրս հանեն երկրի սահմաններից: Սիրիայի նախագահ Ասադը պետք է դիմի երկրի բոլոր քաղաքացիներին` միանալ մեկ ընդհանուր թշնամու դեմ ու ազատագրել պատմական հողը: Եթե Ասադն այդքանը չանի, ուրեմն` թող գնա իր նախկին մասնագիտությամբ զբաղվի` ակնաբուժությամբ:

«ՀԱՂԹՈՒՄ Է ՆԱ, ՈՎ ՈՒՆԻ ՈՒԺԵՂ ՈՒԺԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ»

–Անդրադառնանք նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցին, որի ժամանակ նրանք հայտարարեցին, թե ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ակտիվ փուլը սառեցվում է, եւ ինտենսիվ բանակցությունները կվերսկսվեն ՀՀ-ում եւ Ադրբեջանում տեղի ունենալիք ներքաղաքական գործընթացներից հետո` նկատի ունենալով նախագահական ընտրությունները: Ձեր գնահատմամբ` ընտրություններից հետո կհաջողվի՞ համանախագահներին գտնել փոխզիջումային տարբերակ` խնդրի կարգավորման համար:

– Այս ընտրություններից հետո` ի՞նչ պիտի փոխվի, ոչինչ էլ չի փոխվելու: Փոխզիջում հնարավոր է լինի միայն այն ժամանակ, երբ հայկական կողմն ուժեղ հարված հասցնի Ադրբեջանին: Ինչ-որ խումբ, անունը նույնիսկ մոռանում եմ, Մինսկի էր, թե ինչ էր, իրենցից այսքան ժամանակ որեւէ օգուտ եղե՞լ է, բացի այն, որ գալիս են Բաքու-Երեւան-Ստեփանակերտ լավ ուտում-խմում ու գնում են: Դիվանագետների գործն է այդպիսին, բյուջեի փողերը ծախսել, ճանապարհորդել, լսել ու անգիր արած բառեր կրկնել: Ու եթե դուք իրենց փորձեք ասել` մարդկային լեզվով կրկնիր նոր ինչ էիր ասում, ինձ թվում է` չեն էլ կարողանա կրկնել: Ինձ հիշեցրեք այդ Մինսկի խմբից մի դիվանագետի անուն, որի կանխատեսումներից, խոստումներից մի բան կատարվել է:  Վերջիվերջո, մենք այսօր ապրում ենք ոչ թե փոխզիջումների դարում, այլ այն ժամանակներում, երբ հաղթում է նա, որն ունի ուժեղ ուժային կառույցներ: Իսկ կարելի՞ է իմանալ ինչ փոխզիջում կարող է լինել: Հենց այս հարցն է, որ փակուղու առաջ է կանգնեցնում բոլորին: Նրանց վրա ժամանակ ու փոխ ծախսելու փոխարեն, իմացեք, որ ոչ մի փոխզիջում չի լինելու, ավելի լավ է մտածեք հայկական բանակը հզորացնելու մասին:

Իշխանությունները ընտրությունների վերաբերյալ արդեն կայացրել են քաղաքական որոշում․ «Հրապարակ»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА