ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքսիկայի նախագահը չեղարկել է ԱՄՆ կատարելիք այցը՝ Թրամփի հետ հեռախոսային վեճի պատճառով

25.02.2018 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մեքսիկայի նախագահը չեղարկել է ԱՄՆ կատարելիք այցը՝ Թրամփի հետ հեռախոսային վեճի պատճառով

Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն հետաձգել է ԱՄՆ կատարելիք այցը, ինչը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսային վեճի պատճառով:

Ինչպես նշում է The Guardian-ը, Սպիտակ տան պաշտոնյաներից մեկին հղումով, երկու երկրների ղեկավարները վիճել են Մեքսիկայի ու ԱՄՆ-ի սահմանին՝ Թրամփի առաջարկած վիճահարույց պատի կառուցման թեմայի շուրջ:

«Արդյունքում երկու ղեկավարները հասկացել են, որ այժմ այցի համար լավագույն ժամանակը չէ: Այնուհանդերձ՝ նրանց թիմերը կշարունակեն համագործակցել»,-մանրամասնել է աղբյուրը:

Washington Post-ի տվյալներով՝ Նիետոյի և Թրամփի հեռախոսազրույցը տևել է 50 րոպե: Թրամփին զայրացրել է այն փաստը, որ Մեքսիկայի նախագահն առաջարկել է հրաժարվել իր նախընտրական խոստումից, որը վերաբերում է սահմանային պատի կառուցմանը:

Մեքսիկայի արտաքին քաղաքական գերատեսչությունը հրաժարվել է մեկնաբանել հեռախոսազրույցը:

Հիշեցնենք, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ Թրամփը խոստացել էր պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին, որպեսզի «մեքսիկացի հանցագործներն ու բռնաբարիչները» մուտք չգործեն Միացյալ Նահանգներ:

Հայտնի է, որ ԱՄՆ նախագահը Կոնգրեսից 23 մլրդ դոլար է խնդրել պատի կառուցման համար:

Պուտինը Ավստրիայի արտգործնախարարի հարսանիքին պարել է հարսնացուի հետ

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА