ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեռևս չծնված երեխան բողոքել է իր ապագա անվան դեմ

26.02.2018 11:41 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Դեռևս չծնված երեխան բողոքել է իր ապագա անվան դեմ

Հղիության 32-րդ շաբաթում Լորա Բրաունը զուգընկերոջ՝ Ալեքս Գուլդոմի հետ դիմել է 4D ուլտրաձայնային հետազոտության։ Այդ ընթացքում բուժքույրը հետաքրքրվել է ծնողներից, թե նրանք արդեն անուն ընտրե՞լ են իրենց որդու համար։ Ալեքսն ուրախությամբ հայտարարել է, որ կցանկանար որդուն Ֆրենկի անվանել։

ՀՀ-ում արձանագրվել է ՁԻԱՀ-ի դեմ պայքարի աննախադեպ ձեռք­բերում` վերադարձ խտացման փուլից նախնականին. ԱՆ

Այդ ընթացքում բժիշկը շարունակել է հետազոտությունը և նկատել, որ երեխան երկու մատների օգնությամբ ցույց է տվել, որ դեմ այդ անվանը։

Փոքրիկը մատներով ցույց է տվել V տառը, ինչը բողոք է նշանակում։ «Այժմ արդեն այլ անուն կմտածենք»,-ասել են ծնողները։

Զավեշտալի միջադեպն այնքան է ծիծաղեցրել ապագա ծնողներին և բժշկին, որ նրանք հասցրել են լուսանկար անել։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА