ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվրախորհրդարանը դեռ 1996 թ.-ից ընդունել է «եվրոպայի աղանդների մասին» որոշում, ինչո՞ւ ենք մենք հապաղում

27.02.2018 16:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Եվրախորհրդարանը դեռ 1996 թ.-ից ընդունել է «եվրոպայի աղանդների մասին» որոշում, ինչո՞ւ ենք մենք հապաղում

10 տարվա մեջ արդեն 5-րդ անգամ փորձ է կատարվում Հայաստանում ընդունել «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նոր նախագիծ: Այս անգամ այն հեղինակել է ՀՀ արդարադատության նախարարությունը, որի հետեւից էլ վերջերս Երեւան էին ժամանել ԵԽ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետները ու քննարկել այն: Եվ թեպետ հայաստանյան փորձագիտական շրջանակի հետ մինչեւ այժմ այն չի քննարկվել` ո՛չ նախնական մշակման, ո՛չ էլ արդեն իսկ եղած նախագծի շուրջ, բայց «Իրավունքի» հետ զրույցում ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ` անդրադառնալով վերոնշյալին` կարեւոր շեշտադրումներ արեց:

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ՙՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

-Շատ դժվար է մեկ օրենքի շրջանակներում համատեղել եւ բավարարել բոլոր կրոնական կազմակերպությունների կարիքները, եւ կարծում եմ` դրա կարիքն էլ չկա, այդ պատճառով տվյալ օրենքը նախեւառաջ կազմակերպա-իրավական խնդիրների լուծումն է ապահովում: Շատ երկրներում, բացի հիմնական օրենքից, գործում են նաեւ այլ իրավական ակտեր, որոնց օգնությամբ թե՛ հասարակ քաղաքացիները, թե՛ իրավական մարմինները տեղեկատվական եւ իրավական լծակներ են ունենում բացառելու աղանդավորության եւ կամ հոգեւոր պահանջմունքների բավարարման անվան տակ մարդկանց վնաս հասցնելու հնարավորությունները: Հավատքի տարրերը անտեսանելի են, սակայն դրա վրա հիմնված վարքային փոփոխությունները տեսանելի եւ պատճառահետեւանքային ազդեցությունը շոշափելի` շատ դեպքերում նաեւ անդառնալի հետեւանքներով: Կարծում եմ` տվյալ օրենքի բացերից մեկն այն է, որ չկա որեւէ սահմանում մարդուն հասցրած վնասների, դրա հետեւանքների եւ պատիժների մասին, որը, կրկնում եմ` հնարավոր է սահմանել նաեւ այլ իրավական ակտերով: Ի դեպ, լսել եմ տարբեր կրոնական կազմակերպությունների դժգոհությունը օրենքում հաշվետվողականության վերաբերյալ խստացումների մասին, պետք է ասեմ, որ միանշանակ համամիտ եմ այդ խստացման հետ, որն, ի դեպ, շատ երկրներում ավելի խիստ է, քանի որ գոնե իրավական տեսանկյունից կբացառվի կրոնական կազմակերպությունների կողմից որեւէ հակաիրավական, հակապետական, ինչու ոչ նաեւ էքստրեմիստական եւ փողերի լվացման գործողությունների իրականացումը, դրանց ֆինանսավորումը եւ կապահովի պետական մարմինների կողմից դրանց վերահսկողությունը (ինչը բացակայում էր նախորդ օրենքում):

– Նախագծի հեղինակները, կարծես, այս անգամ եւս խուսափել են հստակ սահմանումներ տալ, թե որն է աղանդ, որը կրոնական կազմակերպություն, կամ ի՞նչ ասել է հոգեորսություն: Ըստ Ձեզ, այս օրենքի նախագիծը ի՞նչ արդյունք կամ հետեւանք կարող է ունենալ:

– Նախածգում հստակ սահմանումներ չկիրառելու պատճառներից մեկը, իմ կարծիքով, ոլորտի մասնագետների պակասն է, եթե չասենք բացակայությունը: Սակայն անհասկանալի է, ինչու պետք է խուսափել աղանդ բառից եւ ինչու պետք է պարտադիր ավանդական եկեղեցու վրա դրվի այդ բառի կիրառման պատասխանատվությունը: Վերջիվերջո, այս նույն եվրոպական երկրները, որոնց օրենսդրական օրինակներին փորձում ենք հետեւել, չեն խուսափում այդ բառի օգտագործումից: Եվրոխորհրդարանը դեռ 1996թ.-ից ընդունել է ,Եվրոպայի աղանդների մասին» որոշումը, որում բազմիցս օգտագործվում է` անգլերեն «sect» բառը, որը բոլոր անգլերեն-հայերեն բառարաններում կգտնեք թարգմանված` որպես «աղանդ» կամ «հերձված»: Ներքոհիշյալ Եվրոպական միության փաստաթղթերում նույնպես օգտագործվում է այդ սահմանումը` PACE Recommendation 1178 (1992) «Sects and new religious movements», PACE Recommendation 1412 (1999) «Illegal activities of sects»: Նույն կրոնական կազմակերպությունները իրար հանդեպ շատ հաճախ օգտագործում են այդ բառը` «Կյանքի խոսքը», «Եհովայի վկաներին» եւ մորմոններին (պաշտոնական անվանումը «Հիսուս Քրիստոսի վերջին սրբերի եկեղեցի») աղանդ է անվանում, բայց շատ հաճախ ինքը հանդես է գալիս այն հայտարարությամբ, որ «աղանդ» բառը օրենքում չկա: Տրամաբանական է մեկ անգամ ուսումնասիրել միջազգային փորձը, սեփական երկրի կարիքներն ու կրոնական կազմակերպությունների բազմաշերտ ազդեցությունը եւ սահմանել, թե որ կազմակերպությունների գործունեությունը կարող է Հայաստանի Հանրապետության քաղաքացու (իմ կարծիքով` նախ քաղաքացու, հետո պետության) անվտանգության տեսանկյունից դիտարկվել որպես աղանդ: Ի դեպ, շատ երկրներում տարանջատվում է անգլերեն «sect»` «աղանդ» եւ «cult»`,պաշտամունք»  բառերը, որն ավելի խիստ սահմանում է ենթադրում: Հոգեորսություն բառի օգտագործումը իսկապես լուրջ մոտեցման կարիք ունի, պետք է հստակ սահմանել հոգեւորսություն համարվող դեպքերը եւ դրանց հետեւանքները:

Ընկեր ՀՅԴ-ականներն անուղղելի են

– Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ եվրոպական մի քանի երկրներում օրենքով արգելվել է որոշ աղանդավորական կազմակերպությունների գործունեություն: Մինչդեռ Հայաստանում, հղում կատարելով միջազգային մի շարք պարտավորությունների` ասում են, թե հնարավոր չէ: Ի՞նչ կասեք այս մասին:

– ՌԴ-ն երկար ճանապարհ անցավ մինչեւ օրենքով որեւէ կրոնական կազմակերպության գործունեություն արգելելը: Բազմաթիվ դատական վճիռների կայացում« գրականության ուսումնասիրում, տվյալ կազմակերպությունների իրավական գործունեության ուսումնասիրություն: Արգելքը միանշանակ կբացառի մեծ քանակով նոր անդամների ներգրավումը« բայց չի բացառի, որ նույն աղանդները կորդեգրեն ինքնաարտահայտման նոր ձեւեր եւ միջոցներ: Կարծում եմ` ավելի ճիշտ կլինի այս պահի դրությամբ գոնե խստացնել նոր կրոնական կազմակերպությունների գրանցումը: Կամ վերահսկողություն սահմանել արդեն գործող կրոնական կազմակերպությունների գործունեության նկատմամբ, ինչը բացարձակապես չի իրականացվում ոչ մի շերտում` ո՛չ դավանական տեսանկյունից, ո՛չ քարոզչության, ո՛չ սոցիալական:

– Ի վերջո, կարելի՞ է ասել, որ այս նախագծի թույլ լինելու դեպքում վաղը կանգնելու ենք ազգային անվտանգության լուրջ խնդրի առաջ:

– Յուրաքանչյուր օրենքի թույլ լինելու դեպքում` մի օր կարող ենք կանգնել լուրջ խնդրի առաջ, սակայն հենց խնդիրներն են թելադրում նաեւ օրենքների վերանայումները: Կարծում եմ` պետք է նախ հասկանանք` ինչ խնդիրներ պետք է լուծի այս նախագիծը ե՛ւ ազգային անվտանգության, ե՛ւ անհատի անվտանգության տեսանկյունից: Մեր կազմակերպությունն աշխատում է մարդկանց հետ, եւ մենք կարեւորում ենք նախ եւ առաջ անհատի պաշտպանվածությունը օրենսդրական դաշտում: Մենք ունենք օրենք, որը այժմ պաշտպանում է մտքի, խղճի, դավանանքի ազատությունը, սակայն չունենք օրենք, որը պատժում է այդ ազատության իրավունքի օգտագործման տակ մանիպուլյացիաներն ու չարաշահումները: Մի օրինակ բերեմ` Երեւանի շատ շենքեր ապահովվեցին ներքին անվտանգության համակարգերով, որպեսզի շքամուտքերը փակ լինեն թափառաշրջիկների եւ դրամ հավաքողների համար, սակայն այդ նույն շքամուտքերը բաց են հավատքի հոգիներ հավաքողների համար, օրինակ` «Եհովայի վկաների», որոնք ամեն օր անպատեհ ժամերի կարող են թակել դուռը, անտեսել նախազգուշացումները եւ ասել, որ քարոզելը իրենց իրավունքն է: Եվ ոչ մի իրավապահ մարմին չի ուզում իր անցավ գլուխը դնի ցավի տակ եւ իրենցից պաշտպանի քաղաքացիներին: Իսկ եթե հանկարծ քաղաքացին իր դռան վրա փակցնի «Եհովայի վկաների մուտքն արգելված է», դա անմիջապես կորակեն կրոնական անհանդուրժողականություն: Այսպիսին է մեր օրենքը հիմա:

Մանվել Գրիգորյանի նկատմամբ առաջադրվել է մեղադրանք ու նրան կալանավորելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան

 Վերջին 10 տարվա ընթացքում արդեն 5-րդ անգամ է այս օրենքի նախագիծը մշակվում ու մնում կես ճանապարհին: Համարում եք սա պետական կառույցների՞ բացթողումը, թե՞ սա առնվազն հուշում է, որ ոչ ավանդական կրոնական կազմակերպություններն այլեւս Հայաստանում իրավիճակ թելադրող են դարձել:

– Նորից եմ կրկնում՝ սա մասնագետների պակասն է, կամ տվյալ ոլորտի հետ առընչվող ոչ բոլոր շահագռգիռ կառույցների ներգրավվումը նախագծի մշակման գործում: Ես չէի ասի, որ ոչ ավանդական կրոնական կազմակերպությունները կամ այլ կազմակերպություն թելադրող դեր ունի, սակայն պետք է նշեմ, որ ոչ ավանդական կրոնական կազմակերպությունները մեծածավալ կրթական, գաղափարական եւ քարոզչական աշխատանք են իրականացնում, մասնավորապես Հայ Առաքելական եկեղեցու եւ պետական մարմինների դեմ՝ դրանք դիտարկելով որպես իրենց ազատ գործունեությանը խոչընդոտող կառույցներ: Այդ պատճառով անգամ մի կրոնական կազմակերպությունից տուժած անձն անմիջապես նետվում է այլ կրոնական կազմակերպության գիրկը, կամ իր իրավունքների ոտնահարման մասին չի դիմում իրավապահ մարմիններին: Այսօր բազմաթիվ դեպքեր կան, երբ ոչ ավանդական կրոնական կազմակերպության անդամակցության արդյունքում կամ, ասենք, հոգեւոր պահանջմունքների բավարարման անվան տակ մանիպուլյացիաներ իրականացնող անհատների պատճառով քանդվել են ընտանիքներ, որոնք ճիշտ օգնություն կամ խորհրդատվություն տրամադրելու միջոցով հնարավոր էր փրկել: Օրենքի բացակայության կամ մասնագիտական գիտելիքների պակասի պատճառով հնարավոր չի լինում ապացուցել դատարանում, որ կրոնական կազմակերպության կողմից մանիպուլյացիաների հետեւանքով ընտանիքի անդամը կարող է սխալ որոշում կայացնել, էլ չեմ ասում՝ սթափվելուց հետո կարողանա վերադարձնել իր ունեցվածքը կամ պատասխանատվության ենթարկել այդ կրոնական կազմակերպությանը: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА