ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՈՐՏԵ°Ղ ԵՆ ՄՈՐ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՍՔԱՆ ՀԱՃԱԽԱԿԻԱՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

02.03.2018 21:30 ՔՐԵԱԿԱՆ
ՈՐՏԵ°Ղ ԵՆ ՄՈՐ ԿՈՂՄԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԱՅՍՔԱՆ ՀԱՃԱԽԱԿԻԱՑԱԾ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ

Վերջին ամիսներին մի քանի դեպքեր արձանագրվեցին, երբ մայրերը, առանց խղճի խայթ անգամ զգալու, իրենց իսկ ձեռքով կյանքից զրկում են սեփական երեխաներին: Որոշ դեպքերում նորածիններին նետում են աղբամանները, այլ դեպքերում՝ դիմում ինքնասպանության` իրենց հետ տանելով նաեւ երեխաներին: Վերջին դեպքերն էլ գրանցվեցին օրերս, երբ նախ Երեւանում մայրը դստեր հետ նետվել էր կամրջից, եւ ապա Արմավիրում, որտեղ մայրը, պատճառաբանելով, որ պտուղն անցանկալի էր, նետել է աղբանոցը: Շիրակի մարզում էլ ամիսներ առաջ մայրը զուգարանակոնքն էր նետել պտղին՝ պոլիէթիլենային տոպրակի մեջ փաթաթած:

Ծնողները ստիպել են 10-ամյա դստերը սեքսով զբաղվել թոշակառուների հետ

 

Ի°նչ հոգեվիճակում են նման դաժանություն կատարող մայրերը, ովքե՞ր եւ ինչո՞ւ են գնում մանկասպանության ճանապարհով, փորձեցինք հետաքրքրվել հայտնի հոգեբան ՍԱՄՎԵԼ ԽՈՒԴՈՅԱՆԻՑ, ով նախ փաստեց..

- Ցավով պետք է արձանագրել, որ մեզանում, այո, նմանատիպ դեպքերը, երբ մայրերը սպանում են իրենց նորածիններին, շատացել են: Արդեն չորրորդ-հինգերորդ դեպքն է, իսկ դա մեր նման քիչ բնակչություն ունեցող երկրի համար շատ է:

 

ԻՆՉՊԻՍԻ՞ ԾՆՈՂՆ Է ՈՒՆԱԿ ՆՄԱՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ՔԱՅԼԻ

-Պարոն Խուդոյան, ինչպիսի՞ ծնողն է ունակ նման սարսափելի քայլի, ի՞նչ հոգեբանությամբ են նրանք առաջնորդվում՝ այդ հանցանքը կատարելիս:

- Նախ ասեմ, որ մոր կողմից երեխային սպանելու երեւույթը հոգեբանության մեջ կոչվում է ֆիլիցիդ: Նման մայրերի մեծամասնությունը հոգեկան լուրջ խնդիրներ է ունենում: Օրինակ` դեպրեսիվ վիճակի կամ զանազան զառանցական մտքերի ազդեցության տակ է կատարում այդ հանցանքը: Մայրը կարող է մտածել, թե իբր հանուն երեխայի բարօրության է նրան սպանում: Կա նաեւ մոր կողմից երեխային սպանելու մեկ այլ տեսակ, որը հոգեբանության մեջ կոչվում է Մեդեայի սինդրոմ: Այս դեպքում մայրը սպանում է երեխային՝ ամուսնուց, երեխայի հորից վրեժ լուծելու նպատակով: Կինը նման քայլի կարող է գնալ ասենք այն դեպքում, երբ ամուսինը դավաճանել կամ լքել է իրենց: Իհարկե, չպետք է բացառել նաեւ տնտեսական, կրոնական, սոցիալական պատճառները: Կամ, օրինակ, կան աղանդներ, որոնք կարող են դրդել հավատացյալին՝ զոհաբերելու սեփական երեխային: Կա նաեւ այսպիսի մի երեւույթ, երբ մայրը շատ հզոր, յուրահատուկ, հիվանդագին կապվածություն է ունենում երեխայի հետ, նույնացած է նրա հետ, սիմբիոզի մեջ է եւ որոշում է, որ սպանելով իրեն, պետք է սպանվի նաեւ իր երեխան: Նմանօրինակ դեպք էր, երբ վերջերս մայրն իր 9-ամյա երեխայի հետ Կիեւյան կամրջից ցած նետվեց: Նման դեպքում մոր մեջ կարող է առաջ գալ միտք, որ պետք է իր երեխայի հետ հայտնվի երկնքում եւ միայն այդ կերպ կփրկվի թե՛ ինքը, թե՝ երեխան: Ինչ վերաբերում է նորածինների սպանություններին, դրանք հաճախ պայմանավորված են լինում երեխայի ինչ-որ դեֆեկտներով, կամ լույս աշխարհ եկող երեխայի անցանկալիությամբ: Նման դեպքեր արձանագրվում են նաեւ, երբ կինը հայտնվում է հետծննդյան դեպրեսիայի մեջ:

«ՈՆՑ ԿԱՐԱ ՄԱՅՐԸ ԶԻԲԻԼԻ ՆՄԱՆ ԱՂԲԱՆՈՑ ՈՒՂԱՐԿԻ ԱՆՊԱՇՏՊԱՆ ՆՈՐԱԾՆԻՆ»

 

«ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ՄԱՅՐԸ ԿԱՄՐՋԻՑ ԱՆՍՊԱՍԵԼԻ Է ՆԵՏԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ»

-Այսինքն, նման դեպքերը կատարվում են ինչ-որ աֆեկտային վիճակների ազդեցության տա՞կ:

- Միանշանակ ասել չի կարելի, որովհետեւ կան լուրջ հետազոտություններ, որոնք փաստում են, որ պարտադիր չէ, որ մայրը գտնվի խոր դեպրեսիայի կամ հոգեկան խանգարման վիճակում՝ այդ քայլին գնալու համար: Արձանագրվում են, օրինակ, ագրեսիվ, գրգռված վիճակում կատարվող ինքնասպանություններ եւ մանկասպանություններ:

- Անդրադարձաք նաեւ Կիեւյան կամրջում մոր եւ երեխայի ինքնասպանության դեպքին: Այս անգամ երեխան նորածին չէր, 9 տարեկան էր, այսինքն՝ ամեն ինչ գիտակցում էր: Ի՞նչ հոգեվիճակում կարող էր գտնվել երեխան այդ պահին:

- Ըստ իս, հնարավոր է, որ մայրը կամրջից անսպասելի է նետել երեխային. հակառակ դեպքում երեխան, կարծում եմ, կդիմադրեր: Հնարավոր է նաեւ, որ երեխան մորից կարծես «վարակվել» էր դեստրուկտիվ, հնարավոր է՝ զառանցական մտքերով. ընտանիքի անդամների մեջ միեւնույն զառանցական մտքերի դրսեւորման դեպքեր հայտնի են հոգեբուժությանը: Ամեն դեպքում, կարծում եմ, երեխան այդ պահին չի գիտակցել, թե ինչ է կատարվում իր հետ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА