ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայում մոլեգնում է վերջին 68 տարվա ամենաուժեղ ձնաբուքը

04.03.2018 22:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Մոսկվայում մոլեգնում է վերջին 68 տարվա ամենաուժեղ ձնաբուքը

Ռուսական «Ֆոբոս» եղանակի կենտրոնի առաջատար մասնագետ Եվգենի Տիշկովեցը հայտնել է, որ Մոսկվայում տիրում է վերջին 68 տարվա ուժեղագույն ձնաբուքը:

«Յունիգրաֆ-Իքս»-ի տնօրենին սպառնում է 5-ից 10 տարվա ազատազրկում. «Փաստ»

«Նվազագույն գիշերային ջերմաստիճանը -9.2-11 աստիճան ցուրտ է՝ ըստ Ցելսիուսի», -Life.ru-ի փոխանցմամբ՝ ասել է մասնագետը:

Մարտի 4-ին ցերեկային ժամերին Մոսկվայում և Մերձմոսկվայում օդերևութաբանները մռայլ, ամպամած եղանակ էին կանխատեսել, ինչպես նաև ձյան առատ տեղումներ և ձնաբուք: Մայրաքաղաքային օդանավակայաններում ավելի քան 50 չվերթ է հետաձգվել եղանակի պատճառով:

Հիշեցնենք, որ մոսկվացիներին նախազգուշացրել են ևս մեկ ուժեղ ձնաբքի մասին, որը տեղի կունենա մարտի 8-ին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА