ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐԻ ԾԵԾԻՑ

06.03.2018 21:30 ՔՐԵԱԿԱՆ
ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐԻ ԾԵԾԻՑ

Օրերս լրատվամիջոցներով տեղեկություն տարածվեց, որ իր իսկ տանը ծեծի է ենթարկվել ինչ-որ Ժակլին անունով տրանսգենդեր:

Երևանում ոստիկանները բերման են ենթարկել մերկապարուհիների՝ իրենց հաճախորդներով

Մեզ հաջողվեց պարզել, որ Ժակլինին ծեծել են՝ հաճախորդին խաբելու համար: Ըստ տեղեկությունների, սոցցանցերից մեկի միջոցով նա պայմանավորվել է մի տղամարդ հաճախորդի հետ` սեռական հարաբերություն ունենալ 25-30 հազար դրամի դիմաց: Սակայն չի ասել, որ ինքը տղամարդ է: Եվ հաճախորդը միայն հանդիպման ընթացքում է հասկացել, որ հանդիպել է տրանսգենդերի: Սկսվել է վեճ նախ՝ խաբելու, ապա, ըստ աղբյուրի, նրա շուրջ, որ տրանսգենդերը պահանջել է հաճախորդից՝ վճարել չմատուցված ծառայության ողջ գումարը, սպառնալով, որ հակառակ դեպքում նա տվյալ տղամարդու շրջապատին կտեղեկացնի, թե նա իմանալով է այցելել տրանսգենդերի: Արդյունքում, Ժակլինը մնացել է կոտրված գլխով:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА