ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կանանց միջազգային տոնի առթիվ Փարիզում բացվելու է Զաբել Եսայանի անվան ծառուղի

08.03.2018 10:46 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Կանանց միջազգային տոնի առթիվ Փարիզում բացվելու է Զաբել Եսայանի անվան ծառուղի

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Կանանց իրավունքների համար պայքարի միջազգային օրը՝ մարտի 8-ին, Ֆրանսիայի մայրաքաղաքում կբացի Զաբել Եսայանի անվան ծառուղին: Զաբել Եսայանի անվան ծառուղի բացելու մտադրության մասին Իդալգոն հայտարարել էր դեռևս անցյալ տարի՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում:

Մեգան Մարքլն ամենաազդեցիկ բրիտանացի կանանցից մեկն է ճանաչվել Vogue հանդեսի վարկածով

Ծառուղու բացման արարողությանը ներկա են գտնվելու նաև Ֆրանկոֆոնիայի և միջազգային համագործակցության հարցերով Փարիզի փոխքաղաքապետ Պատրիկ Կլուգմանը, Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի 20-րդ և 11-րդ թաղամասների ղեկավարներ Ֆրեդերիկ Կալանդրան և Ֆրանսուա Վոլինը:

Ծառուղին տեղակայված է Մենիլմոնտան պողոտայի սկզբնամասում, որտեղ ավարտվում են Թլեմքեն և Սպինոզա փողոցները և մեկնարկում է Հանրապետության պողոտան:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА