ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով. Բակո Սահակյան

19.04.2018 19:54 ԹԵՄԱ
Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով. Բակո Սահակյան

Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ և փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը:

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր, ապրիլի 19-ին կայացած Արցախի խորհրդարանի լիագումար նիստում ամենամյա զեկույցը ներկայացնելիս հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:

Նրա խոսքով՝ անցած տարվա ընթացքում բավականին մեծ թափով շարունակվել է բանակաշինության գործընթացը բոլոր անհրաժեշտ ուղղություններով՝ ռազմատեխնիկական, քաղաքական, գաղափարախոսական, սոցիալ-տնտեսական և այլ միջոցառումների իրականացմամբ:

«Խոսելով ռազմատեխնիկական բաղադրամասի մասին՝ ուզում եմ նշել, որ համալիր աշխատանքներ են կատարվել բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի արդիականացման ու համալրման ուղղությամբ:
Պաշտպանության բանակը համալրվել է նոր տեխնիկայով, կատարվել են կառուցվածքային փոփոխություններ և փոխարինվել են սպառազինության որոշ տեսակներ, ինչը ավելացրել է բանակի մարտական հզորությունը:
Սկիզբ է դրվել ռազմական արդյունաբերությանը, տեղում պատրաստվել են սպառազինության նոր նմուշներ, որոշների վրա դեռ աշխատանքներ են տարվում:
Շարունակվել է դիտարկման համակարգի արդիականացումը: Ներկա դրությամբ պաշտպանական շրջաններում տեղադրված ջերմատեսիլ դիտարկման համակարգերի տեսադաշտի ծածկույթը բավարարում է խնդրի կատարումը: Մեծ թափով շարունակվում է կապի համակարգի արդիականացման գործընթացը, մասնավորապես, օպտիկամանրաթելային կապի զարգացումը»,- ասել է Բակո Սահակյանը: 

Խոսելով ինժեներական ամրակառույցների զարգացման մասին՝ Բ. Սահակյանը նշել է, որ այդ ուղղությամբ ևս լուրջ տեղաշարժ է արձանագրվել:

Առաջնագծում և պաշտպանության խորքում կառուցվել են ճանապարհներ և փոս-ճանապարհներ, որոնք նպաստում են մարտական պատրաստականության բարձր աստիճանի բերման ժամանակացույցերի կրճատմանը:

«Լայնամասշտաբ ինժեներական աշխատանքներ են իրականացվել նաև բանակային բնագծի զարգացման ու պաշտպանության շրջանների կահավորման ուղղությամբ: Դրանց կազմակերպման համար ձեռք է բերվել համապատասխան տեխնիկա, կառուցվել են ապաստարաններ և կատարվել են մեծ քանակությամբ հողափոր աշխատանքներ: Պլանավորվել են քայլեր պաշտպանված ղեկավարման կետերի սարքավորման ուղղությամբ:

Հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի ոչնչացման նպատակով մարտական դիրքերում տեղադրվել են հեռակառավարվող խոցման միջոցներ: Դրանց մի մասը համակցվել է ջերմատեսիլ դիտարկման համակարգի հետ»,- ընդգծել է Արցախի նախագահը և ավելացրել, որ պաշտպանության բանակն իր առջև դրված խնդիրները և, առաջին հերթին, պետական սահմանի անառիկ պահպանությունը կատարել և կատարում է լրիվությամբ, ինչը պահանջում է լարված ու նպատակասլաց աշխատանք:

Պաղպաղակ բաժանելու մենաշնորը Փաշինյանը «խլեց» նախագահից

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА