o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Շիկացող տարածաշրջանում նման քայլերը կարող են հանգեցնել վատ հետեւանքների»

20.04.2018 20:45 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Շիկացող տարածաշրջանում նման քայլերը կարող են հանգեցնել վատ հետեւանքների»

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շարունակում է երեւանյան փողոցներում իր, այսպես կոչված, խաղաղ անհնազանդության երթերն ու հանրահավաքները: Իսկ իրավապահ մարմինները զարմանալիորեն որոշել են գերհանդուրժող լինել անգամ օրինախախտների նկատմամբ: Ի՞նչ նպատակ է հետապնդում Փաշինյանը, ինչո՞ւ է իշխանությունը հապաղում վերջ դնել փողոցային ցույցերին, եւ ինչո՞վ է հղի այս ամենը, «Իրավունքը» պարզեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ՂԱԶԱՐՅԱՆԻ տեսակետը:

​​​​​​​«Բան չեմ ուզում, թող իմ տղուն հետ տան, իմ տղեն ինձ ընտիր կպահի». զոհված զինվորի մայր (Տեսանյութ)

«ՍԱՀՄԱՆԱԳԻԾԸ ՎԱՂՈՒՑ ԱՆՑԵԼ ԵՆ»

– Պարոն Ղազարյան, որքանո՞վ եք իրավաչափ համարում այն, որ թեպետ բազմաթիվ օրինախախտումների, ՀՀ ոստիկանությունը շարունակում է ոչ թե գործողություններ, այլ հայտարարություններ անել այս օրերին տեղի ունեցող անհնազանդության ցույցերի մասին:

– Անշուշտ, ճիշտ են անում, բայց նաեւ պետք է հաշվի առնել, որ արդեն հատուկենտ դեպքերում քրեական գործեր են հարուցվել: Ոստիկանությունը խոհեմություն է ցուցաբերում եւ դեռեւս չի գնում իր լիազորությունների շրջանակում ուժի կիրառման, եւ այս փուլում կարելի է հարգել նրանց տեսակետը: Իհարկե, մտավախություն միշտ կա, բայց այս փուլում չեն գնում ուժի կիրառման, ինչը գնահատելի է:

– Ո՞րն է ժողովրդավարության եւ ազգային անվտանգության այն սահմանագիծը, որը կարելի է դեռեւս հանդուրժել:

– Կարծում եմ, որ այս քաղաքացիական քայլարշավի կազմակերպիչները Ազգային ժողովում բուն վարչապետի ընտրության օրից արդեն այդ սահմանագիծը անցել են: Դրա ականատեսը եղանք` թե՛ այդ օրը երեկոյան տեղի ունեցող դեպքերին, թե՛ այս երկու օրերի ընթացքում, որը դեռ շարունակվում է: Այնպես որ, սահմանագիծը  վաղուց են հատել, եւ տեղին է հիշեցնել այն, որ մարդու ազատություններն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունները: Իսկ մենք տեսնում ենք, թե ինչպես է ուրիշի ազատությունների նկատմամբ բռնություն  կիրառվում հասարակության մի հատվածի կամ ցուցարարների կողմից:

«ՉՊԵՏՔ Է ԹՈՒՅԼ ՏԱՆ, ՈՐ ԱՐՏԱՔԻՆ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ»

– Այս ցույցերին ակնհայտ է նաեւ մայդանային տեխնոլոգիաների կիրառումը: Տեսնո՞ւմ եք ուղղորդում արտաքին ուժերի կողմից:

– Հավանական եմ համարում, եւ սա արդեն այլ խնդիր է, որը խորը պետք է գիտակցի ցույցերի կազմակերպիչը կամ կազմակերպիչները: Չպետք է թույլ տան այնպիսի քայլեր, գործողություններ, որպեսզի այս ամենում արտաքին միջամտություն լինի: Այո՛, հարգանքի արժանի է քաղաքացիական հասարակության ձեւավորումը եւ նրա արած քայլերը, բայց չպետք է մոռանանք, որ շիկացող տարածաշրջանում նման քայլերը կարող են հանգեցնել վատ հետեւանքների:

– Հայաստանի անկախության տարիներին ՀՀ քաղաքացին շատ է տեսել չէգեվարաների, որոնք հեղափոխություն են խոստացել: Այսօր նման կոչերը, մասնավորապես` ի՞նչ հետեւանքներով են հղի:

– Երկրի անվտանգությանն է լուրջ հարված հասցվում, ներքին սոցիալ-տնտեսական վիճակի վրա է բացասական ազդեցություն ունենում: Անկախ հանգամանքներից, երկիրը հետ է գնում որոշ ժամանակով:

«ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՍԵԼ` ԿԱՐՃ ՍՑԵՆԱՐ Է, ԲԱՅՑ ԾՐԱԳՐՎԱԾ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ»

– Ի դեպ, ցույցերի ժամանակ քաղաքական հարթակում չհայտնվեցին նոր ընդդիմադիր գործիչներ: Ըստ Ձեզ` ինչո՞վ էր սա պայմանավորված:

– Այն, որ ընդդիմադիր դաշտում վաղուց պառակտում կա, եւ պառակտում կա նաեւ նույն «Ելք» խմբակցության մեջ, ակնհայտ է: «Ելք» խմբակցությունը միասնական դիրքերից հանդես չի գալիս, այլ անջատ որոշ պատգամավորներ են ելույթ ունենում` ի դեմս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների: Սա նշանակում է, որ անգամ իրենց դաշինքի մեջ միասնական կարծիք չկա: Բայց, իհարկե, այս օրերին փորձեր տեսնում եք որոշ անհատ քաղաքական գործիչների կողմից, որոնք երեւում են ասպարեզում, բայց ոչ որպես դերակատար, այլ պարզապես, պասիվ դիտորդի դերում են հանդես գալիս: Միգուցե, նրանք էլ փորձում են հասկանալ` ինչն է նպատակը, ուր կհասնեն զարգացումները եւ որտեղ կարելի է արդեն ակտիվություն ցուցաբերել: Ամեն դեպքում, ասեմ, որ Փաշինյանի նպատակը թերեւս այն չէ, որ այլ քաղաքական ուժեր մասնակցեն: Նա փորձում է երիտասարդությանը ոտքի հանել:

– Նիկոլ Փաշինյանի նպատակը բավական մշուշոտ է, որովհետեւ նա խոսում է «թավշյա հեղափոխության» մասին, բայց այս իշխանություններին մերժելուց բացի, որեւէ բան չի առաջարկում: Կարելի՞ է ասել, որ սա կարճ սցենար է:

– Չի կարելի ասել կարճ սցենար է, պարզապես ծրագրված ռազմավարություն չկա: Եվ անհասկանալի է, թե մարտավարական ինչ քայլեր եւ ինչ են հետապնդում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА