ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հարուցվել է քրգործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

21.04.2018 20:35 ՔՐԵԱԿԱՆ
Հարուցվել է քրգործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող ԱՐՈՒՍ ՀԱԿՈԲՅԱՆԻ նկատմամբ բռնության գործադրմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ։

Բացահայտվել է խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք. մեղադրանք է առաջադրվել 3 անձի. Քննչական կոմիտե

Արարատի մարզային քննչական վարչությունում ստացվել է ՀՀ Փաստաբանների պալատի փաստաբան Կարեն Թումանյանի հաղորդումը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առ այն, որ ժամը 15-ի սահմաններում Արտաշատ քաղաքի ճանապարհին բողոքի ակցիան նկարահանելու եւ լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձը բռնություն է գործադրել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Արուս Հակոբյանի նկատմամբ՝ խոչընդոտելով նրա մասնագիտական գործունեությանը:

Դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը եւ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Քննության առարկա են դարձվել նաեւ դեպքի վերաբերյալ մամուլի հրապարակումները։

ՀՀ քննչական կոմիտե

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА