ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Շառլ Ազնավուրը արձագանքել է հայաստանյան իրավիճակին

21.04.2018 20:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Շառլ Ազնավուրը արձագանքել է հայաստանյան իրավիճակին

Թեպետ վերջին օրերին խոսվում էր, թե աշխարհահռչակ շանսոնիե, մեծն հայ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ  պատրաստվում է Հայաստան գալ՝ վերջին օրերին հայրենիքում ստեղծված անկանոն իրավիճակի համար «Իրավունքն» անդրադարձել էր, որ Ազնավուրը Հայաստան չի գա: Ավելին՝ Շ. Ազնավուրը րոպեներ առաջ հանդես է եկել կոչով.  «Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։Ես շատ անհանգիստ եմ և մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու և ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։

«Ելքը» կոչ է անում չընտրել Նիկոլ Փաշինյանին

Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարևոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։ Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը և կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում»։

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА