ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ է փոխվել «սկզբունքային» ՀՅԴ-ի կյանքում

25.05.2018 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ինչ է փոխվել «սկզբունքային» ՀՅԴ-ի կյանքում

2007 թվականին տեղի ունեցած չորրորդ գումարման Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոալիցիա կազմեց Հայաստանի Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների հետ£ Ընդամենը երկու տարի անց` 2009 թվականին, պատճառաբանելով հայ-թուրքական արձանագրությունները` դուրս եկավ կոալիցիայից եւ դարձավ ընդդիմություն: Մեկ տարի անց էլ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին, որից տարիներ անց` 2016 թվականին ՀՅԴ-ն կրկին վերադարձավ ՀՀԿ-ի գիրկը: Ինչեւէ, հիշենք, թե ինչ էր ասում հայկական կողմն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը` հաստատել դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ` առանց նախապայմանների: Եվ ինչ է ասում այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը. «Հայաստանն այսօր էլ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը` առանց նախապայմանների»: Ըստ էության, այն, ինչ ասվում էր նախկինում, ինչին էլ դեմ էր Թուրքիան, եւ ինչի համար էլ կասեցվեց, ապա այս տարի առհասարակ դադարեցվեց արձանագրությունների կնքման ընթացակարգը: Չմոռանանք նշել նաեւ, որ ի պատասխան Փաշինյանի, Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն էլի հին երգը երգեց ու նախապայմաններ թելադրեց. «Թուրքիան պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել« եթե Հայաստանը հրաժարվի իր «տարածքային նկրտումներից»»: Իսկ ՀՅԴ-ն կրկին դիրքավորվել է իշխող «Ելքի» կողքին, ու չի բացառվում, որ վաղն էլ կոալիցիա կազմի նրա հետ` անցյալի սկզբունքայնությունը մոռանալով: Հենց այս մասին էլ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր ՌՈՒԶԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հետ:

Միջազգային բալետային մրցույթում Հայաստանի մասնակիցն արժանացել է գլխավոր մրցանակի

«ՄԵՆՔ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ՊԵՏՔ Է ՄԱՍՆԱԿԻՑԸ ԼԻՆԵՆՔ ԱՅՍ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ»

– Տիկին Առաքելյան, փաստացի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ոչ մի նոր բան չի ասել եւ կրկնել է այն տեսակետը, ինչ արտահայտում էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Ի՞նչ փոխվեց ՀՅԴ-ի տեսակետում:

– Այո՛, Դուք ճիշտ եք, մենք ժամանակին կոալիցիայից դուրս եկանք` հայ-թուրքական արձանագրությունների բովանդակության հետ խնդիր ունենալով: Գիտեք, թե այսօր, բարեբախտաբար, ինչով ավարտվեց այդ արձանագրությունների ճակատագիրը: Այնպես որ, այսօր եւս Դաշնակցությունն իր քաղաքական դիրքորոշումը որդեգրում է` ելնելով Հայաստանի պետականության շահերից: Ստեղծվել է մի իրողություն, որտեղ խորհրդարանական կառավարման ձեւով Հայաստանի Հանրապետությունը պետք է առաջ գնա: Տարիներ առաջ` դեռ ՀՀ առաջին նախագահի օրոք էլ, ՀՅԴ-ն պնդում էր, որ կառավարման ձեւը լինի խորհրդարանական, եւ Հայաստանի քաղաքական ուժերը վերցնեն երկրի թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության ողջ պատասխանատվությունը: Եվ դարձյալ մենք նույն դիրքորոշման մեջ ենք, որովհետեւ մեզ համար սկզբունքային էր խորհրդարանական կառավարման ձեւը: Ուստի` պետք է մասնակիցը լինենք այս գործընթացների, որի ելակետն ու առանցքը ՀՅԴ-ի համար պետականությունն է, երկրի խաղաղությունը եւ երկրի կայացման գործընթացներում ճիշտ օրենքների ստեղծումը, մարտահրավերներին ճիշտ արձագանքելը` արտաքին եւ ներքին քաղաքականության մեջ:

ԻՆՉԻՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ԴԵՄ ԷՐ ՀՅԴ-Ն, ԱՅՍՕՐ ԿՈ՞ՂՄ Է

– ՀՅԴ-ն նույնքան սկզբունքային էր հայ-թուրքական հարաբերությունների հարցում իր որդեգրած դիրքորոշման վերաբերյալ: Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին պնդում է, որ պետք է հաստատել հարաբերություններ Թուրքիայի հետ` առանց նախապայմանների, նույնն ասում էր Սերժ Սարգսյանը: Ինչպե՞ս ստացվեց, որ այն ժամանակ դուրս եկաք կոալիցիայից, իսկ հիմա համագործակցում եք գործադիրի հետ:

– Առանց նախապայմանների հարաբերությունների հաստատումը ՀՅԴ-ի մեր սկզբունքն էր:

– Ժամանակին նույնը չէ՞ր ասում նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

– Այդ արձանագրությունների մեջ կային նախապայմաններ, մենք դեմ էինք հենց արձանագրությունների բովանդակությանը: Իսկ այսօր, կրկնում եմ, այդ արձանագրությունների ճակատագիրը պարզ է: Եվ հիմա, եթե նոր իշխանությունները հայտարարում են, որ այդ հարաբերությունները պետք է լինեն առանց նախապայմանների, բնականաբար, պարզ է, որ սա նաեւ ՀՅԴ-ի տեսակետն է:

«Կարգապահական հանձնաժողովը ոչ թե պատժում, այլ հնարավորություն է ընձեռում…»

ՀՀ 100-ԱՄՅԱԿԻ ՄԻ ՔԱՆԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՉԵՆ ԿԱՅԱՑԵԼ

– Օրեր անց` մայիսի 28-ին նշելու ենք Առաջին հանրապետության օրը: Անդրադառնանք նաեւ Հայաստանի Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառումներին:

– Այս օրերի մեջ մի տեսակ հետին պլան մղվեց Հայաստանի Հանրապետության 100-ամյակը, բայց կարծում եմ` շատ կարեւոր տարեդարձ է: Այն մեր պատմության էջերից մեկն է, որ մենք պետք է այսօր արժեւորեինք: Հասկանալի պատճառով այս օրերին մի քանի միջոցառումներ, կարելի է ասել, չկայացան, բայց ես մասնակցեցի Գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպած գիտաժողովին, որը շատ հետաքրքիր էր նաեւ այն տեսանկյունից, որ նոր էջեր է բացում մեր 100-ամյա պատմությունից: Առաջին հարապետության նշանակության, դասերի, դրան նախորդած երեք մեր հզոր ճակատամարտերով է պայմանավորվել մեր ժողովրդի հետագա ճակատագիրը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА