ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում հեղինակություն ու վարկանիշ օբյեկտիվ կորցնելու է «Նիկոլի թիմը».քաղաքագետ

26.05.2018 18:30 ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններում հեղինակություն ու վարկանիշ օբյեկտիվ կորցնելու է «Նիկոլի թիմը».քաղաքագետ

Այս շրջանում ամենաշատ քննարկվող թեման արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Փորձագետների մի մասի կարծիքով` ընտրություններ անցկացնելն անխուսափելի է, մյուս մասի համար էլ այս պահին այն այդքան էլ էական չէ:
ԵՊՀ քաղաքական ինստիտուտների եւ գործընթացների ամբիոնի դասախոս, քաղաքակն գիտությունների դոցենտ ԱԼԵՆ ՂԵՎՈՆԴՅԱՆԸ անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ քաղաքակն ուժերի հնարավորություններին, փաստեց, որ նարավոր արտահերթ ընտրություններից ամենից շատ օգտվելու է ԲՀԿ-ն. գումար, լիդերի կերպար, տեղերում լծակներ, հին ու նոր տեխնոլոգիաներ.«Հեղինակություն ու վարկանիշ օբյեկտիվ կորցնելու է «Նիկոլի թիմը», որը բավական խայտաբղետ ու ոչ փորձառու, սակայն նորարարական մոտեցումներով կազմ ունի: Չինովնիկական գործը ու կանխատեսելի դանդաղ արդյունքերը լճացնելու են նրանց ներկա «դրայվը», գումարած տնտեսական խնդիրըները, որոնց անխուսափելիորեն հանդիպելու են: Շատ ծանր է լինելու ՀՀԿ-ի վիճակը, անկախ բոլոր հնարավոր ռեբերնդինգներից ու գործող կառավարության հնարավոր անհաջողություններից»,-նշում է քաղաքագետը եւ չի բացառում, որ ՀԱԿ-ը կարող է վերադառնալ քաղաքակն օրակարգ:  Բացի այդ, քաղաքական դաշտ մուտք գործեն մի շարք նոր միավորումեր՝ ասոցացվելով ներկա ու նախկին որոշ չինովնիկների, կուսակցություններից պոկված թևերի հետ:

Նախնական արդյունքներով Երեւանի ավագանիում կլինեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն եւ «Լույսը»

Քաղաքագետը նաեւ չի բացառում ամենաանհնար դաշինքերը գալիք ընտրություններում« Դրանք   կարող են առկա իրավիճակից օգտվելու երրորդ ուժի դեմ ձեւավորվեն... ու անգամ, եթե «հեղափոխական ժողովուրդը» դա չհասկանա...»:
 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА