ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստան վերադառնալու դեպքում Վանո Սիրադեղյանը չի դատապարտվի ցմահ ազատազրկման. դատախազություն

26.05.2018 16:07 ՔՐԵԱԿԱՆ
Հայաստան վերադառնալու դեպքում Վանո Սիրադեղյանը չի դատապարտվի ցմահ ազատազրկման. դատախազություն

Վանո Սիրադեղյանը շարունակում է գտնվել հետախուզման մեջ։ Այս մասին 168․am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ դատախազությունից։

Ոստիկանները ստիպել են «օրենքով գող» Դեդ Հասանի թոռանը լքել Հայաստանը

«Վանո Սմբատի Սիրադեղյանը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով 2000 թվականի ապրիլի 3-ի որոշման հիման վրա գտնվում է հետախուզման մեջ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը»,- նշվում է Դատախազության պատասխանում:

Նշենք, որ Վանո Սիրադեղյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 222 հոդվածի 1-ին մասով, 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 15-րդ կետերով, 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ և 15-րդ կետերով, 38-34-104 հոդվածի 2-րդ մասի 15-րդ կետով, 38-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ, 11-րդ և 15-րդ կետերով, 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 11-րդ և 15-րդ կետերով, 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308 հոդվածի 1-ին մասով և 38-185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ:

Այն հարցին, թե Վ. Սիրադեղյանի՝ ՀՀ իրավապահ մարմիններին ներկայանալու դեպքում ի՞նչ իրավական ընթացակարգեր են նախատեսվում, և արդյոք կիրառելի՞ են վաղեմության ժամկետները՝ Դատախազությունից պատասխանել են․ «ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վաղեմության ժամկետի կիրառման հարցն այն անձի նկատմամբ, ով ցմահ ազատազրկմամբ պատժվող հանցանք է կատարել, լուծում է դատարանը:

Եթե դատարանը հնարավոր չի գտնում վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով անձին ազատել քրեական պատասխանատվությունից, ապա ցմահ ազատազրկում չի կիրառվում: ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է սահմանված ազատազրկում՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկում»:

Մենք փաստաբան Նորայր Նորիկյանից հետաքրքրվեցինք՝ հաշվի առնելով, որ նախկինում բազմիցս նշվել է, որ վաղեմության ժամկետները Վ․ Սիրադեղյանի նկատմամբ կկիրառվեն քաղաքական կամքի առկայության դեպքում՝ ինչքանո՞վ է նա հավանական համարում, որ այս փոփոխված քաղաքական իրավիճակում կդրսևորվի այդ քաղաքական կամքը։

Ի պատասխան՝ փաստաբանն  ասաց, որ չի բացառում, որ կցուցաբերվի այդ քաղաքական կամքը․

«Կապրենք, կտեսնենք՝ ինչպիսի կամք կցուցաբերվի։ Բոլոր դեպքերում անկախ քաղաքական կամքի առկայությունից թե դրա բացակայությունից՝ Վանո Սիրադեղյանի և ընդհանրապես ցանկացած քրեական գործի հանգուցալուծում բացառապես պետք է իրականացվի ՀՀ գործող իրավական ընթացակարգի նորմերով։ Հակառակ պարագայում մենք կունենանք մի իրավիճակ, երբ ցանկացած իշխանություն երբ կգա իշխանության, ինքը կորոշի ՀՀ-ում արդարադատության իրականացման ընթացքը՝ խաթարելով բուն արդարադատության էությունը։

Վարույթ է ընդունվել Ավանում ապրիլի 20-22-ին դիմակավորված անձանց կողմից անկարգություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցված 6 քրգործ. ՔԿ

Հետևաբար, ես կարծում եմ, որ քաղաքական կամքի դրսևորումը մեկ այլ բան է, իրական արդարադատություն իրականացնելը բոլորովին այլ բան է։ Նոր Հայաստանի պայմաններում, բնականաբար, ես տեսնում եմ հիմքեր՝ Վանո Սիրադեղյանի հետ վերադառնալու և նրա նկատմամբ վաղեմության ժամկետների հիմքով քրեական պատժից ազատելու գործիքակազմի օգտագործման համար»։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА