ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ՙՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

19.06.2018 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ՙՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ՚ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

Քրիստոնյա՛ եւ հայրենապաշտ հայեր

Տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունիսի 17-ին Երեւան քաղաքում` Արծվատանը, տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի նախաձեռնող խմբի երկրորդ ժողովը, որին մասնակցում էին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիրները, հյուրեր` ընդհանուր 220 մարդ:

ԱՐԴՅՈՔ ԱՅԴՔԱՆ ԱՆԽՈՑԵԼԻ՞ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՎԱՏԱԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿԸ. Հայոց Աշխարհ

Կուսակցության հիմնադիր համագումարի նախաձեռնող խումբը, կուսակցության հիմնադիր Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ, կուսակցության հիմնադիրների հաստատմանն է ներկայացրել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը, հիմնադիր համագումարի օրակարգն ու աշխատակարգը, հիմնադիր համագումարին մասնակցող պատվիրակների եւ հյուրերի անվանացանկերը, որոնք միաձայն ընդունվել են կուսակցության հիմնադիրների կողմից: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ծրագիրը բաղկացած է 50 կետից. յուրաքանչյուր հայ, անկախ տարիքից, սեռից, գտնվելու աշխարհագրական դիրքից, զբաղեցրած պաշտոնից, ծրագրում կգտնի իր հիմնական խնդրի լուծումը: Սա հայ ժողովրդի դարակազմիկ խնդիրների վերջնական լուծումն ապահովող եւ երաշխավորող կուսակցություն է` իր ծրագրային բազմաբովանդակ դրույթներով, կանոնադրական նպատակներով: Ձեզ ենք ներկայացնում կուսակցության չերկրորդվող ծրագրի կետերից եւ նպատակներից.

Նպաստել հայոց ազգային անկախ պետականության ամրապնդմանը, զարգացմանն ու հզորացմանը եւ ազգային, պետական խնդիրների լուծմանը:

Անողոք պայքար մղել կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ եւ վերացնել դրանք:

Կառուցել շուկայական ազգային ազատ տնտեսություն:

Ստեղծել պայմաններ փոքր եւ միջին բիզնեսի կայացման եւ զարգացման համար` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նպաստել եւ աջակցել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության զարգացմանը, ռազմարդյունաբերության անընդհատ հզորացմանը եւ, օրական 24-ժամյա ռեժիմով, ստեղծել, աշխատեցնել, անընդհատ հզորացնել հայրենական ռազմարդյունաբերության ամբողջ համակարգը` ստեղծելով նաեւ բազմահազար աշխատատեղեր:

Սևանում աճած կապտականաչավուն ջրիմուռները թունավոր են. «Հայոց աշխարհ»

Նախադպրոցական տարիքի երեխաների հաճախումը նախակրթարաններ, մանկապարտեզներ` դարձնել բացառապես անվճար:

Հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթությունը դարձնել բացառապես անվճար:

Բժշկական ծառայությունը դարձնել բացառապես անվճար:

Ցուցաբերել աննախադեպ աջակցություն ծնելիության մակարդակի բարձրացմանը. Հայաստանի Հանրապետությունում, յուրաքանչյուր ընտանիքում ծնված առաջին երեխայի համար հատկացնել միանվագ մեկ միլիոն դրամ եւ, մինչեւ երեխայի տասնվեց տարին լրանալը, ամեն ամիս հատկացնել հիսուն հազար դրամ: Նույն ընտանիքում ծնված երկրորդ երեխայի համար` միանվագ` մեկուկես միլիոն դրամ եւ, մինչեւ երեխայի տասնվեց տարին լրանալը, ամեն ամիս` հիսուն հազար դրամ: Նույն ընտանիքում ծնված երրորդ եւ ավելի երեխաներից յուրաքանչյուրին` միանվագ` երկու միլիոն դրամ եւ, մինչեւ տասնվեց տարին լրանալը, յուրաքանչյուր երեխայի, ամեն ամիս` հիսուն հազար դրամ:

Առաջիկա երեք տարիների ընթացքում, նվազագույնը երկու անգամ, բարձրացնել կրթության, գիտության, մշակույթի, արվեստի, գրականության, սպորտի ոլորտներում աշխատող աշխատակիցների աշխատավարձը:

Քաղավիացիայի նախագահը խնդիրներ ունի հայոց լեզվի հետ. «Հրապարակ»

Առաջիկա երեք տարիների ընթացքում, նվազագույնը երկու անգամ բարձրացնել Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, դատախազության, Քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության ծառայողների եւ աշխատակիցների, բոլոր դատարանների դատավորների աշխատավարձը:

Առաջիկա երեք տարիների ընթացքում, նվազագույնը երկու անգամ ավելացնել կենսաթոշակները:

Առաջիկա երեք տարիների ընթացքում, նվազագույնը երեք անգամ բարձրացնել Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանող, բոլոր զորամասերի հրամանատարների, սպաների, ենթասպաների, զինվորների, պայմանագրային զինծառայողների աշխատավարձը:

Նպաստել եւ աջակցել Հայ առաքելական եկեղեցու կողմից իրականացվող օրհնաբեր գործունեությանը, քրիստոնեության ամրապնդմանն ու տարածմանը:

Դադարեցնել Հայաստանի Հանրապետության համայնքների խոշորացման ծրագիրը եւ վերականգնել բոլոր խոշորացված համայնքներն` իրենց նախկին տեսքով, որի արդյունքում դարձյալ կավելանան աշխատատեղեր:

Կանխել արտագաղթը եւ նպաստել ու աջակցել աշխարհասփյուռ հայության հայրենադարձությանը` մայր Հայրենիք:

 

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՐԵՎԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԹԻՐԱԽՈՒՄ ԾԱՌՈՒԿՅԱՆՆ ՈՒ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱ՞ՀՆ ԵՆ, ԹԵ՞ ՊԱՐԶԱՊԵՍ...Հայոց Աշխարհ
Անբեկանելի է, որ 21-րդ դարում Երկիր մոլորակում չկա որեւէ պետության մեջ գործող մի կուսակցություն, որն իր ժողովրդի եւ իր պետության անվտանգության եւ վերջինիս հզորացման համար չունենա դաշնակից-բարեկամ պետություն, որն էլ ենթադրում է արտաքին քաղաքականության կողմնորոշվածություն: Այո՛, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն, իր ստեղծման պահից, շատ լավ գիտակցում է եւ համոզված է, որ, բացառապես Ռուսաստանի Դաշնության` ի դեմս քրիստոնյա ռուս ժողովրդի, ձեռք ձեռքի բռնած, պետք է առաջ շարժվենք եւ հզորացնենք Հայաստանն ու Ռուսաստանը` որպես հավատարիմ, անդավաճան քրիստոնյա եղբայրների եւ դաշնակից-բարեկամ պետությունների: Հայերիս ի վերուստ տրված հայկական բարձրավանդակում խաղաղություն ապահովելը բացառապես կախված է Հայաստանի եւ Ռուսաստանի ազնիվ, անփոխարինելի բարեկամությունից, հետեւաբար, պետք է`

նպաստել եւ աջակցել քրիստոնյա հայ եւ ռուս ժողովուրդների` դաշնակից-բարեկամ պետությունների` Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության ազնիվ ու անփոխարինելի բարեկամության անընդհատ ամրապնդմանն ու հզորացմանը.

նպաստել եւ աջակցել Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պետական իշխանությունների (օրենսդիր, գործադիր, դատական մարմիններ) կողմից պաշտոնապես կնքված ռազմական, քաղաքական, տնտեսական եւ մյուս ոլորտներին վերաբերող բոլոր միջազգային պայմանագրերի կատարմանը, պահպանմանն ու նոր` առավել արդյունավետ պայմանագրերի կնքմանը.

հայ-թուրքական սահմանը բացել միայն Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից առաջ քաշված մեկ պայմանով. Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից երբեք չընդունել, չճանաչել ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը.

Փանիկից վատ հոտ է գալիս. Հայոց Աշխարհ

Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, Արցախի Հանրապետության անկախությունը.

Հիշեցնում ենք, որ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունենալու սույն թվականի հունիսի 23-ին` ժամը 12.00-ին, Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում (մուտքը` Մելիք-Ադամյան փողոցից):

«Աստվա՛ծ, Հա՛յ Ազգ, Հայաստա՛ն»

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»  կուսակցության նախաձեռնող խումբ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА