ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թուրքիայում արտահերթ ընտրություններն անցել են վախի մթնոլորտում․ ԵԽ

25.06.2018 16:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Թուրքիայում արտահերթ ընտրություններն անցել են վախի մթնոլորտում․ ԵԽ

Եվրախորհրդարանի` (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ և խորհրդարանական ընտրություններին, փոխանցում է ermemihaber.am-ը։

ԱՄՆ-ի հեռացող դեսպանի հայտարարության վտանգավոր տողատակերը

«Այս ընտրությունները կազմակերպվել են անբարենպաստ պայմաններում։ Մարդկանց վախեցրել են»,- նկատել է Փիրին։

Նա, խոսելով եվրաինտեգրման շուրջ Թուրքիայի հետ բանակցությունների հեռանկարների մասին, ասել է որ առայժմ Եվրախորհրդարանը  չի մտածում դրանք կասեցնելու մասին։ Ի դեպ, վերջին շրջանում Թուրքիայում  ներքաղաքական լարված իրավիճակի պատճառով լարվել էին նաև Անկարայի և Եվրամիության հարաբերությունները: 

Փիրին  զգուշացրել է, որ իրենք կարևորություն են տալիս ոչ միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, այլև Թուրքիայում գործունեություն ծավալող այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին և նրանց հետ կապը մշտապես պահպանում են։

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին կայացած ընտրությունների ոչ պաշտոնական տվյալներով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերընտրվել է իր պաշտոնում, իսկ նրա ղեկավարած «Արդարություն և զարգացում»  (ԱԶԿ-AKP) կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА