ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ-ն ու տաքսի սերվիսի տերերը պետությանը 700 մլն-ի վնաս են տվել

19.07.2018 15:42 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԴԱՀԿ-ն ու տաքսի սերվիսի տերերը պետությանը 700 մլն-ի վնաս են տվել

Դեռեւս հուլիսի 12-ին,  վարորդների տուգանքների ներման քննարկումների ժամանակ, Ազգային ժողովում ելույթ ունենալիս ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը նշեց, որ. «Շատ անգամ սրանով տաքսի ծառայությունների տերերին լավություն ենք անում, որովհետեւ տուգանքների մեծ մասը տաքսիների վրա է գրանցված, նրանք էլ գրանցում են մեկի վրա, ով գույք չունի, ու պրծավ-գնաց»: Պատգամավորը նաեւ հարց տվեց, թե արդյո՞ք բոլոր չվճարված տուգանքները կատարել են չունեւոր մարդիկ, որ չեն կարողացել դրանք մուծել: «Ի՞նչ է բոլոր խախտումները ժիգուլիներով են կատարել, իսկ 50, 100, 150 հազար դոլարանոց մեքենաներով ոչ ոք խախտում չի՞ կատարել... 50 հազարանոց մեքենայով խախտում են անում, հետո ասում են` ես փող չունեմ կամ էլ ես լավ տղա եմ, չեմ ուզում վճարեմ»: Պատգամավորը պահանջեց տարանջատել այդպիսիններին եւ իսկապես սոցիալական դժվարություններ ունեցող մարդկանց` թոշակառուներին, հաշմանդամներին, գործազուրկներին եւ այլոց: Եվ եթե վերջիններիս իրոք պետք է ներել եւ զրոյացնել տուգանքները, ապա  խաբեությամբ չվճարողներին ներել չի կարելի:

Երևանում 27-ամյա տղան ընկերուհուն տեսել է նախկին ընկերոջ գրկում, կյանքի համար վտանգավոր վնասվածքներ հասցրել նրան

Պատգամավորի խոսքերը  հիմնավորվեցին գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրություններով, որի արդյունքում պարզվեց, որ 2016-17թթ.  իրոք մի շարք անձինք, այդ թվում` տաքսի ծառայություն մատուցող ընկերություններ վարչական տուգանքները վճարելուց խուսափելու համար խախտումները դուրս են գրել գույք կամ եկամուտներ չունեցող ֆիզիկական անձանց վրա: «Արդյունքում, Ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցները թվով 97429 վարչական իրավախախտման համար նշանակված 764.853.550 դրամ ընդհանուր գումարով տուգանքներն արձանագրել են գույք կամ եկամուտներ չունեցող` թվով 478 ֆիզիկական անձանց անվամբ»,- հայտարարում է դատախազությունը: Դատախազության նույն հայտարարության մեջ նշված է նաեւ, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) աշխատակիցները «բավարար միջոցներ չեն ձեռնարկել», կարճ ասած, աչքները փակել են ստեղծված իրավիճակի վրա: Հավանաբար այս աչք փակելու հետ կապված` ԴԱՀԿ-ի այս տարիների պետը  կտա իր պարզաբանումները, թե հատկապես ինչի՞ց ելնելով էին իր աշխատակիցները անբավարար միջոցներ ձեռնարկում կամ ինչպես ասված է դատախազության հաղորդագրության մեջ. «Ծառայության նկատմամբ դրսեւորել են անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունք: Եվ իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս»: Ի դեպ, դատախազության  հաղորդագրության մեջ ընդգծված է, որ ԴԱՀԿ-ն հանդիսանում է Արդարադատության նախարարության ստորաբաժանում: Իսկ 2016-17թթ. արդարադատության նախարարներ են եղել նախ` Արփինե Հովհաննիսյանը, եւ ապա` Դավիթ Հարությունյանը: Արդյո՞ք դատախազությունը քար է նետում նաեւ նրանց բոստանը, շուտով կերեւա:

Ինչ վերաբերում է տաքսի ծառայությունների տերերին եւ այլ «ճարպիկ տղաներին», ապա դատախազության հաղորդագրության մեջ ասված է, որ. «Նկարագրված արարքներում կան առերեւույթ տվյալներ, որ ավտոմեքենաների սեփականատերերը խաբեության եղանակով խուսափել են վճարել վարչական տուգանքների գումարները` խոշոր չափերի վնաս պատճառելով պետությանը»:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА