ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 128 մարդ է տուժել

22.07.2018 21:39 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն 128 մարդ է տուժել

Իրանի արևմտյան Քերմանշահ նահանգում այսօր տեղի ունցած երկրաշարժի հետևանքով առնվազն 128 մարդ է տուժել: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական հեռուստատեսությանը: 

Իսպանիայում տղամարդը հրացանով հարձակվել է բառի այցելուների վրա. կա զոհ և տուժածներ

Քերմանշահի նահանգապետ Հուշանգ Բազվանդը տեղեկացրել է, որ տուժածներին օգնություն են ցուցաբերել, նրանք հոսպիտալացման կարիք չեն ունեցել: Երկրաշարժի հետևանքով, որի ուժգնությունը կազմել է 5.9 մագնիտուդ, վնասվել են տեղի բնակիչների տները: 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կիրակի Քերմանշահ նահանգում երրորդ երկրաշարժն է տեղի ունեցել մեկ օրվա ընթացքում: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նահանգի ողջ տարածքում: Բացի այդ, ևս երկու երկրաշարժ՝ 4.7 և 5.7 մագնիտուդ հզորությամբ, նույն օրը տեղի է ունեցել երկրի հարավային Հորմոզգան նահնագում: 

Արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավարը տեղեկացրել է, որ երկրաշարժից տուժած շրջան փրկարարների 15 խումբ է ուղարկվել:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА