ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր կովերի կաթից պատրաստված կարագը չի կարող բուսական ծագման լինել` դա մինաշանակ»․ «Արզնի» ՏԹԽԸ համասեփականատերը պարզաբանում է

01.09.2018 20:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՍՊԱՌՈՂԻ ԱՆԿՅՈՒՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մեր կովերի կաթից պատրաստված կարագը չի կարող բուսական ծագման լինել` դա մինաշանակ»․ «Արզնի» ՏԹԽԸ համասեփականատերը պարզաբանում է

Այսօր կայացել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստ, որտեղ հարուցվել է վարչական վարույթ՝ «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ ընկերության հանդեպ: Վարչական վարույթի հիմք է հանդիսացել «Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում հրապարակված «Արզնի Կաթ»-ը կարագի փոխարեն բուսայուղով ապրանք է վաճառում. լաբորատոր փորձաքննության արդյունքները» հոդվածը:

Ղրիմի օդանավակայանը կարող է անվանակոչվել Այվազովսկու կամ Գրինի անունով

Ըստ հոդվածի, փորձաքննության են ներկայացվել ընդհանուր առմամբ 11 անվանում լայն տարածում ունեցող տեղական և ներկրված սերուցքային կարագի տեսակներ, որից պարզվել է, որ «Արզնու տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության կողմից արտադրված «Արզնի կաթ» 72.5% յուղայնությամբ տուփով կարագի բաղադրության մեջ առկա է բուսական յուղ: Հանձնաժողովի կողմից ուսումնասիրվել է «Ստանդարտ Դիալոգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից հաստատված թիվ 788 փորձարկման արձանագրությունը, որից պարզվել է, որ ընկերության կողմից արտադրվող կարագի բաղադրությունում առկա է բուսական յուղ և նշված ապրանքը չի համապատասխանում «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով նախատեսված «Կարագ» ապրանքի բնութագրին:

Նկատենք, որ «Արզնու Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ն հանդիսանում է հանրապետության թռչնաբուծական ամենահզոր ձեռնարկությունը: Այն հինադրվել է լուսահոգի Մարատ Ջանվելյանի կողմից դեռեւս 1996թվականին: Հատկանշական է նաեւ, որ տեղական շուկայում միակն է, որն իր արտադրությունը կազմակերպում է սեփական կովերի անարատ կաթից: «Արզնիի» կաթնամթերքը երբեք չի խաբում իր սպառողին, մենք միշտ այդ կաթնամթերքից ենք օգտվում եւ երբեւէ դժգոհ չենք եղել: Չենք հավատում, որ էդքան մեծ սպառում ու հեղինակություն ունեցող ընկերությունը դիմեր նման քայլի, ու փորձեր սպառողին այլ բան հրամցնել կարագի փոխարեն: Հաստատ մի շփոթմունք կա, մենք գնել ու շարունակելու ենք գնել այդ կաթնամթերքը` ով ինչ ուզում է թող ասեն»,- վրդովված անդրադառնալով վերոհիշյալ հոդվածում տեղ գտած տեղեկությանը, ասաց խմբագրություն զանգահարած քաղաքացի Ռիտտա Գաբրիելյանը, ով արդեն երկար տարիներ միայն այդ կաթնամթերքն է օգտագործում:

 Վերոհիշյալի հետ կապված փորձեցինք պարզաբանումներ ստանալ «Արզնի» ՏԹԽԸ համասեփականատեր Արմեն Ջանվելյանից, ով մեզ հետ զրույցում միանշանակ վստահեցրեց.« Մեր կովերի կաթից պատրաստված կարագը չի կարող բուսական ծագման լինել` դա մինաշանակ»: Բայց մինչ աղմուկ հանած կարագի պատմությանը անդրադառնալը, պարոն Ջանվելյանը հիշեց, որ որոշ ժամանակ առաջ նույն լրատվամիջոցը փորձ էր արել սեւացնելով, ստվեր գցելով ընկերության հեղինակության վրա ներկայացնել սպառողին ամբողջությամբ թյուր տեղեկատվությունը, մասնավորապես պարոն Ջանվելյանի խոսքով.

Ո՞վ կարող էր էդ աստիճան դաժան հաշվերհարդար տեսներ. Մանրամասներ 78-ամյա տղամարդու սպանությունից

- Նախ նշեմ, որ հանրապետության կաթնամթերք արտադրող ընկերությունների մոտ 80 տոկոսը ունեն 2-3 սեգմենտի թթվասեր` պրեմիում, միջին դասի եւ էկոնոմ դասի: Այսինքն` կան տարբերություններ գնային սեգմենտով, յուղայնության առումով եւ այլն: Այլ կերպ ասած արտադրողը եւս հարմարվում է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին, պարզապես կարեւորն այն է, որ մարդն իմանա, թե ինչ է գնում: Օրինակ, «Արզնին» ունի թթվասեր, թթվասերային մթերք, սերով թթվասեր եւ սմետանիչ: «Հետքը» իր «անաչառ» ստուգումների արդյունքում որոշ ժամանակ առաջ` գնացել մտել էր հանրապետության խոշորագույն սուպերմարկետեներից մեկը եւ հանկարծ` չգիտես ոնց չի գտել «Արզնիի» թթվասեր սեգմենտը: Փոխարենը վերցրել է տասը տարբեր ընկերությունների թթվասեր եւ «Արզնիի» արտադրության մեկ թթվասերային մթերք, որի վրա հայերեն, պարզ լեզվով, տեսանելի ձեւով գրված է թթվասերային մթերք: Ինչեւէ, վերցնում թթվասերային արտադրանքը տանում են այլ թթվասերային սեգմենտների հետ ստուգելու: Գնում են ՀՀ-ում կրկին «ամենաանանչառ» լաբարատորիան եւ տալիս ստուգման թթվասերային արտադարնքը պարզելու համար` արդյո՞ք այնտեղ կա կաթնայուղի փոխարինիչ, թե՞ ոչ: Այն ինչ տարայի վրա պարզ գրված է, որ թթվասերային արտադրանքն իր մեջ պարունակում է կաթնայուղի փոխարինիչ: Մոտավորապես նույն բանը կլինի, որ վերցնենք գազավորված ընմպելիքը` տանենք լաբարատորիա փորձաքննության պարզելու համար այն գազավորված է, թե ոչ: Արդյունքում տվյալ լաբարատորիան տալիս է եզրակացություն, որ «Արզնիի» թվվասերային արտադրության մեջ առկա է կաթնայուղի փոխարինիչ, փաստացի այն տեղեկատվությունը, որ նշված է մեր ապրանքատեսակի վրա: Հիմա նույնը կարագի հետ են փորձում անել: Ուզում են ասել, որ մեր կովերը ձե՞թ են ուտում, ոն՞ց կարող է կովի կաթից ստացված կարագը բուսայուղ պարունակի: Մենք կարագի խնդիր չունենք փառք Աստծո:

- Այսինքն Դուք վստահ եք, որ Ձեր ընկերության արտադրած կարագում չէր կարող բուսայուղ լինել:

- Իհարկե, չէր կարող նման բան լինել: Ես ոչ մի կերպ չեմ հասկանում, ոնց կարող էր նման բան լինել:

- Ո՞վ է այդ դեպքում ըստ Ձեզ փորձում Ձեր ընկերության արտադրանքի վրա ստվեր գցել:

- Ես չեմ կարող ոչինչ ասել: Բայց եթե մարդիկ վերցնում են թթվասերային արտադրանքը, որտեղ պարզ գրված է, որ այն իր մեջ պարունակում կարագի փոխարինիչ, էլ ինչ սպասեմ ու մտածեմ:

- Կցանկանայի՞ք դիմել Ձեր արտադրանքը սպառող հասարակությանը:

Հեռացող դեսպանի հայտարարությունը կարող ենք համարել հեռացող մեսիջ. Փաշինյանը՝ Միլսի մասին

- Գիտեք` մեր գենետիկայով է գալիս, որ մենք կապված ենք անասնապահության, գյուղմթերքի արտադրության հետ: Եվ հայրիկիս` Մարատ Ջանվելյանի ամենակարեւոր պատվիրաններից մեկը մեզ այն էր, որ երբեք ինքներս մեր օգտագործման մթերքը չտարբերենք շուկա արտահանվող մթերքից: Ասում էր՝ ամեն բան կներեմ, բայց ոչ այն, որ Ձեր համար օգտագործվող մթերքը առանձին պատրաստեք: Մենք Անդրկովկասում ամենամեծ տոհմային ֆերմայի սեփականատերն ենք, մենք ոնց կարող էինք մեր անունն ու հեղինակությունը հարվածի տակ դնել եւ սպառողին կարագի փոխարեն այլ բան հրամցնել:

Համենայնդեպս ո՛չ կաթի ո՛չ կարագի որակի առումով մենք խնդիր չունենք եւ ամեն բան անելու ենք, որպեսզի այսուհետ եւս մեր արտադրանքը սպառող բնակիչներին հրամցնենք անարատ կաթնամթերք: Նորից եմ կրկնում` ես վստահ եմ , որ մեր կովերի կաթից պատրաստված կարագը չի կարող բուսական ծագման լինել:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА